Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 21 հունվարի 2009

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված սննդի արդյունաբերության վերամշակման ոլորտի խնդիրներին և զարգացման հնարավորություններին։ Քննարկմանը մասնակցել են ագրովերամշակման ոլորտի մի շարք ընկերությունների ղեկավարներ և շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Խորհրդակցության սկզբում վարչապետը նշել է, թե ուսումնասիրությունների համաձայն, քննարկվող ոլորտում կա բավականին լուրջ ներուժ, որը մասնավոր հատվածի հետ պետության համատեղ ջանքերով լիարժեք օգտագործելու դեպքում, 2009թ. և հետագա տարիներին հնարավոր կլինի ապահովել ոլորտի բնականոն զարգացումը. «Առաջին հերթին եթե մենք նայենք, թե ինչ ապրանքներ ենք մենք ներմուծում ՀՀ, նաև` այդ ապրանքների ե՛ւ քանակը, ե՛ւ որակական հատկանիշները, կտեսնենք, որ մեր սննդի վերամշակման ոլորտում կան բավականին լուրջ անելիքներ։ Մենք կարող ենք բազմաթիվ ապրանքների ներմուծման փոխարեն կազմակերպել մեր սեփական արտադրությունը կամ ընդլայնել գոյություն ունեցող ձեռնարկությունների հզորությունները։ Հասկանալի է, որ այստեղ անհրաժեշտ են համատեղ ջանքեր, և անհրաժեշտ է առաջին հերթին պետության աջակցությունը», - ասել է Տիգրան Սարգսյանը։
Կառավարության ղեկավարը կարևորել է համատեղ քննարկումների արդյունքում ոլորտի առաջնային ուղղությունների և պետության հնարավոր աջակցության հստակեցումը` նպատակ ունենալով սննդի արդյունաբերության մեջ լուրջ առաջընթաց արձանագրել։ Վարչապետը տեղեկացրել է, որ կառավարությունում արդեն որոշակի հաշվարկներ կատարվել են` պարզելու, թե հիշյալ ոլորտում գործող ձեռնարկությունների հզորությունները քանի՞ տոկոսով կարող են ավելանալ ըստ ապրանքատեսակների, բայց ոլորտի ներկայացուցիչներից անմիջականորեն տեղեկանալը մտահոգիչ խնդիրների և զարգացման առաջարկությունների մասին, ավելի իրատեսական կդարձնեն կայացվելիք որոշումները։
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանը ներկայացրել է ոլորտում տիրող իրավիճակը և զարգացման հնարավորությունները։ Քննարկման մասնակիցները համակարծիք են եղել ներկայացված տեսակետին, ըստ որի, այսօր սննդի արդյունաբերության ոլորտում ներկրողների հնարավորությունները, պայմանավորված բազմաթիվ գործոններով, ավելին են, քան տեղական արտադրողներինը, ինչը չի խթանում արտադրության ընդլայնումը։
Բոլոր խնդիրները և գյուղատնտեսության նախարարության ու մասնավոր հատվածի ներկայացուցիչների առաջարկությունները քննարկելուց հետո, վարչապետը երկօրյա ժամկետ է տվել ՀՀ էկոնոմիկայի, գյուղատնտեսության նախարարություններին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին` դրանք ամփոփելու և միջոցառումների ծրագիր ներկայացնելու համար։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ