Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 20 հունվարի 2009

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված թեթև արդյունաբերության խնդիրներին։ Քննարկմանը մասնակցել են արդյունաբերության վերոնշյալ ճյուղի ձեռնարկությունների և շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Վարչապետը նշել է, որ այսպիսով կառավարությունն իր արդյունաբերական քաղաքականությունը հստակեցնելու նպատակով քննարկումների փուլ է սկսում։ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ այդ քաղաքականությունը չի կարելի մշակել և իրականացնել առանց տնտեսության համապատասխան ճյուղերի մասնագետների, ձեռնարկատերերի, որոնց գնահատականները, մոտեցումները կառավարության համար շատ կարևոր են։ Խորհրդակցությունը, ըստ կառավարության ղեկավարի, նպատակ ունի նաև համագործակցության եզրեր նախանշելու, հստակեցնելու պետության աջակցության հնարավորությունները և այն համատեղ ջանքերը, որոնք թույլ կտան հաղթահարել համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի պայմաններում առաջացող դժվարությունները։
Խորհրդակցության սկզբում ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը ներկայացրել է միջազգային շուկայում և ՀՀ-ում թեթև արդյունաբերության զարգացման միտումները։ Վերլուծությունը ներառել է ինչպես թեթև արդյունաբերության ճյուղում աշխարհում տեղի ունեցող զարգացումները, կանխատեսումները, Հայաստանում այդ ճյուղի ներկայիս վիճակը, այնպես էլ ստեղծված վիճակից դուրս գալու կարճաժամկետ և երկարաժամկետ առաջարկություններ։ Ձեռնարկությունների ներկայացուցիչները ևս հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց խնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները։
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները, վարչապետ Տիգրան Սարգսյանն այն բաժանել է երկու մասի. հանդիպմանը ներկա գործարարներին նա հիշեցրել է մասնավոր հատվածի օժանդակության ծրագրերի քննարկման նպատակով կառավարությունում ստեղծված օպերատիվ շտաբի մասին, որտեղ համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի հետևանքով ստեղծված ժամանակավոր դժվարությունների հաղթահարման նպատակով, պետությունը գործարարներից ստացված բիզնես նախագծերի հայտերը քննարկում և պետական աջակցություն է ցուցաբերում։ Վարչապետը վերահաստատել է կառավարության պատրաստակամությունն այդպիսի ժամանակավոր դժվարություններ ունեցող գործարարներին, այդ թվում` խորհրդակցությանը ներկա մասնավոր հատվածի ներկայացուցիչներին օժանդակելու գործում, ընդգծելով, որ ներկայացվող հայտերում ակնկալվում են ինչպես առկա դժվարությունների հստակ նկարագրությունը, այնպես էլ դրանց հաղթահարման հարցում գործարարի պատկերացումներն ու պետությունից ակնկալիքը։
Երկրորդը, որ ընդգծել է կառավարության ղեկավարը, թեթև արդյունաբերության ճյուղում պետական իրատեսական ծրագրի մշակման անհրաժեշտությունն է, որի շնորհիվ կհստակեցվի Հայաստանի տնտեսության մեջ ու նաև համաշխարհային շուկայում հիշյալ ճյուղի հեռանկարը. «Հայաստանը ժամանակին ունեցել է հզոր թեթև արդյունաբերություն, ավանդույթներ, ձևավորված շուկաներ։ Այժմ այն ծանր վիճակում է, և մենք ցանկանում ենք հասկանալ, թե ի՞նչ ներուժ է մնացել այդ ճյուղում և այդ ներուժի վրա որքանո՞վ է հնարավոր զարգացում ապահովել», - ասել է վարչապետը, միաժամանակ, ընդգծելով, որ պետությունը պարտավոր է հստակ պատկերացնել ներկայումս թեթև արդյունաբերության ճյուղում գործող 151 ձեռնարկությունների և շուրջ երեքուկես հազար աշխատողների ապագան` խորհրդակցելով ճյուղի ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ։
Քննարկման ընթացքում գործարարների կողմից բարձրացված խնդիրների հետ կապված հանձնարարականներ կտրվեն համապատասխան նախարարություններին, գերատեսչություններին, որպեսզի վերջիններս ներկայացնեն պարզաբանումներ։ Քանի որ էկոնոմիկայի նախարարի ներկայացրած կարճաժամկետ և երկարաժամկետ առաջարկություններն, ընդհանուր առմամբ, արժանացել են խորհրդակցության մասնակիցների հավանությանը, վարչապետը երկշաբաթյա ժամկետ է տվել ՀՀ էկոնոմիկայի նախարարին` փաստաթղթում նշված, ինչպես նաև քննարկման ժամանակ գործարարների հնչեցրած առաջարկությունները համատեղ ամփոփելու և միջոցառումների ծրագիր ներկայացնելու համար։
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ