Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 24 հունվարի 2003

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ողջույնի խոսքը «Փոքր և միջին ձեռնարկատիրությունը Հայաստանում» համաժողովի մասնակիցներին Համաժողովի հարգելի մասնակիցներ, Ողջունում եմ այս միջոցառումը, ինչը, թերևս, վկայությունն է մեր երկրի տնտեսության մեջ աստիճանաբար իր ուրույն տեղն ամրագրող փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման: Այսօր գրեթե բոլոր բնագավառներում՝ առևտրի ու սպասարկումների ոլորտից մինչև բարձր տեխնոլոգիաներ օգտագործող և գիտատար արտադրություններ, ակնհայտ է փոքր և միջին ձեռնարկությունների գործունեությունը: Դրանք անգամ նպաստում են խոշոր ձեռնարկությունների հնարավորությունների ընդլայնմանը՝ հանդես գալով որպես վերջիններիս մատակարար կամ կապալառու կազմակերպություններ: Մեզ համար շատ կարևոր է, որ պետականորեն աջակցելով ոլորտի զարգացմանը, ըստ էության, նպաստում ենք հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծմանը, ժողովրդի սոցիալական խնդիրների լուծմանը։ Ձեռնարկատիրությունը այն ոլորտն է, որի կարգավորումն ու կայուն զարգացումը զգալիորեն պայմանավորված է հստակ օրենսդրական դաշտի ձևավորմամբ։ Այս գիտակցմամբ կառավարությունը անցած տարիներին մեծ աշխատանք է կատարել նշված ուղղությամբ։ Այսպես, «Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականության և ռազմավարության հիմնադրույթների» մշակման հիման վրա 2000 թ-ին ընդունվեց «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքը, որով առաջին անգամ մեր հանրապետությունում սահմանվեցին ոլորտի չափորոշիչները, պետական աջակցության հիմնական ուղղությունները։ Կարևոր օրենքներ ընդունվեցին տնտեսական մրցակցության, ներքին շուկայի պաշտպանության, ձեռնարկատիրության ոլորտում հարկային քաղաքականության վերաբերյալ։ Ոլորտի խնդիրները պարբերաբար քննարկվում են ՀՀ վարչապետին առընթեր գործարարության աջակցման խորհրդում, որտեղ ընդգրկված են գործարար համայնքի ներկայացուցիչներ: Անցած տարի առաջին անգամ փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցությունը իրականացվեց կառավարույթան կողմից մշակված տարեկան ծրագրով։ Այդ ծրագրի շրջանակներում 2002 թ. ստեղծվեց «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը, որի անհրաժեշտությունը՝ որպես ոլորտում պետական քաղաքականության իրականացման համար պատասխանատու և գործուն կառույցի, վաղուց էր զգացվում։ Անցած տարի պետական բյուջեից հիմնադրամին հատկացվեց 20 մլն դրամ։ Արդեն հաստատվել է 2003 թ. պետական ծրագիրը, որի համաձայն, այս տարի այդ թիվը աճել է ավելի քան տասն անգամ՝ հասնելով 250 մլն դրամի։ Աջակցության ֆինանսական, տեղեկատվական, խորհրդատվական և այլ ուղղությունների թվում, կառավարությունը մեծ կարևորություն է տալիս միջազգային՝ հատկապես Համաշխարհային բանկի ու Լինսի հիմնադրամի աջակցությամբ ծրագրերի իրականացման գործում փոքր և միջին ձեռնարկատիրության ներգրավմանը։ 2003 թ. պետական ծրագրով նախատեսվում է նաև ընդլայնել ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գործունեությունը։ Մասնավորապես, այս տարի հեռավոր և սահամանամերձ Տավուշի, Սյունիքի, Շիրակի մարզերում կստեղծվեն կենտրոնի երեք մասնաճյուղեր, որոնց գործունեությունը կնպատակամղվի ՓՄՁ զարգացման տարածաշրջանային, մարզային և համայնքային ծրագրերի իրականացմանը։ Մինչև տարեվերջ կավարտվեն ոլորտի զարգացման միջինժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մշակման աշխատանքները։ 2002թ-ին ստեղծվեց Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատը, որի գործունեության առանցքային ուղղություններից համարվեց փոքր — միջին ձեռնարկատիրության խթանումը ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ հանրապետության մարզերում: Թվարկումը կարելի է շարունակել, սակայն պետական քաղաքականության արդյունքներն ավելի ակնհայտ են երևում հանրապետության տնտեսության մեջ վերջին տարիներին տեղի ունեցած դրական տեղաշարժերը դիտարկելիս: Այս ամենը հիմք է տալիս վստահաբար ասելու, որ մեր երկրում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման միտումները խոստումնալից են, իսկ կառավարությունն ի զորու է և պատրաստ այսուհետ ևս գործուն աջակցություն ցույց տալ ոլորտի կայուն զարգացմանը։ Հուսով եմ, որ այս համաժողովում լուրջ ու շահագրգիռ քննարկման կենթարկվեն նաև ոլորտում առկա դեռևս չլուծված հարցերը, կբացահայտվեն հետագա առաջընթացը խանգարող հանգամանքները, ինչպես նաև ուղիներ կնշվեն դրանց վերացման համար։ Հաջողություններ և արդյունավետ աշխատանք եմ մաղթում համաժողովին։
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ