Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 19 հունվարի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հունվարի 17-18-ին երկօրյա աշխատանքային այցով եղել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ ՀՀ վարչապետին ուղեկցել են ՀՀ պաշտպանության, տրանսպորտի և կապի նախարարները։ Այցի նպատակն էր` ՀՀ-ի և ԼՂՀ-ի կառավարությունների ընդլայնված կազմով նիստում անցյալ տարի ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում 2009 թվականի համագործակցության ծրագրերի համակարգման և իրականացվելիք աշխատանքների առաջնահերթությունների քննարկումը, ինչպես նաև տեղում Արցախի իշխանությունների հետ` ենթակառուցվածքների, զգալի ներուժ ունեցող գյուղատնտեսության ու այլ ոլորտներում համայնքների խնդիրներին ծանոթանալը, դրանց լուծմանը Հայաստանի Հանրապետության հնարավոր օժանդակության հարցերի քննարկումը։
ՀՀ կառավարության ղեկավարը եղել է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում և Շահումյանի շրջանում, այդ թվում` շրջկենտրոն Քարվաճառում, զրուցել բնակչության հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին։ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և վարչապետ Արա Հարությունյանի հետ Տիգրան Սարգսյանն այցելել է նաև Դրմբոնի «Բեյզ Մեթըլս» ընկերություն, հետաքրքրվել ընկերության աշխատանքի ընթացիկ վիճակով, 2009թ. ծրագրերով։
Ստեփանակերտում ՀՀ կառավարության ղեկավարը ԼՂՀ ղեկավարության հետ այցելել է պաշտպանության բանակի զորամասեր, ծանոթացել զինվորների առօրյային, զրուցել նրանց հետ, սպայական անձնակազմի հետ հանդիպումներ ունեցել պաշտպանության բանակի շտաբում։ ԼՂՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է բանակաշինության խնդիրներն ու զարգացման ծրագրերը։
ՀՀ վարչապետը, լրագրողների հետ հարցազրույցում, համոզվածություն է հայտնել, որ դժվարությունները համատեղ ուժերով շատ ավելի հեշտ է լուծել։

 

Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ