Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 23 հունվարի 2003

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ Նիստում որոշում է ընդունվել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի 500 հա հողերի մեխանիկական եղանակով ոռոգման կառույցի շինարարության համար խողովակներ և համաֆինանսավորման ենթակա գումար տրամադրելու մասին։ ՀՀ գյուղնախարարությանն ու կառավարությանն առընթեր ջրային պետական կոմիտեին մինչ այս հանձնարարված էր համատեղ իրականացնել այդ աշխատանքը, որի համար կողմերը պետք է կատարեին ներդրում‘ յուրաքանչյուրը շինարարության արժեքի 50 տոկոսի չափով։ Որոշումը վերաբերում էր այդ հանձնարարականի կատարմանը։ Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անձանց գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրման մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային Ժողով։ Այն բխում է ՀՀ քաղաքացիների գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման պետական ծրագրից, որը կառավարությունը հաստատել է 2001 թ. մարտի 31-ի N 275 որոշմամբ։ Ծրագրով նախատեսվում է այդ գործընթացն իրականացնել աստիճանաբար, առաջնահերթության սկզբունքով‘ սահմանափակ քանակությամբ քաղաքացիների գույքի և եկամուտների հայտարարագրումից անցում կատարելով ավելի լայն շրջանակի քաղաքացիների գույքի և եկամուտների հայտարարագրմանը։ Այսօրվա նիստի քննարկմանը ներկայացված օրենքի նպատակն է‘ ֆիզիկական անձանց գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրման միջոցով դրանց օրինականության նկատմամբ հսկողության իրականացումը, ֆիզիկական անձանց‘ բյուջեի նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարման ապահովումը, ինչպես նաև ստվերային տնտեսության և ֆինանսական չարաշահումների դեմ պայքարի գործուն մեխանիզմների ստեղծումը։ Քննարկման ժամանակ հանձնարարվեց շահագրգիռ նախարարություններին ու գերատեսչություններին առանձին հարցերի շուրջ իրենց առաջարկները ներկայացնել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու հարկային ծառայությանը‘ օրինագիծն ամփոփելու համար։ Գործադիրը հավանություն տվեց նաև «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծին։ Նկատի ունենալով, որ ըստ նշված օրենքի, առևտրային կազմակերպություններին դրամական և այլ նյութական միջոցների հատկացումը չի համարվում բարեգործություն, իսկ մինչև օրս առողջապահության բնագավառի կազմակերպություններին հասցեագրված բարեգործական ծրագրեր իրականացնողներն ազատվել են ավելացված արժեքի հարկ վճարելուց, որոշվեց այսուհետ ևս պահպանել առանց հարկման բարեգործական օգնություն ստանալու այդ կազմակերպությունների արտոնությունը։ Որոշումն ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է առողջապահության բնագավառի կազմակերպությունների զարգացման, ինչպես նաև սահմանադրությամբ ամրագրված մարդու առողջության իրավունքի ապահովման կարևորությամբ։ Որոշում ընդունվեց մի շարք ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման վերաբերյալ։ Այլ օբյեկտների թվում որոշվեց «Նաիրի» հրատարակչություն» և «Արևիկ» հրատարակչություն» ՓԲԸ-ների պետական բաժնեմասերը ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իրենց աշխատանքային կոլեկտիվներին։ Նիստում որոշումներ ընդունվեցին ոստիկանությունում ծառայության խնդիրների կանոնակարգման վերաբերյալ։ Մասնավորապես, սահմանվեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշը, հաստատվեցին դրա նկարագրությունը, պատկերն ու կանոնադրությունը։ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, հաստատվեցին ոստիկանության ծառայողի վերապատրաստում (որակավորում) անցնելու, ոստիկանության բժշկական հանձնաժողովի ձևավորման ու գործունեության, ոստիկանությունում պաշտոնի նշանակման համար եռամսյա փորձաշրջան և վերապատրաստում անցնելու կարգն ու պայմանները։ Սահմանվեցին նաև ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածության, առողջական վիճակի հետ կապված պահանջները։ Գործադիրը հաստատեց ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի մաքսային ծառայության պաշտոնների անվանացանկը ևս։ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշեց սոցիալական ապահովության նախարարության Երևանի «Զատիկ մանկատուն» և «Հատուկ տիպի մանկատուն» պետական հիմնարկները, վերակազմավորման ձևով, վերակազմակերպել պետական ոչ առևտրային կազմակերպությունների։ «ՀՀ 2003 թ. պետական բյուջեի մասին» և «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը որոշեց պետբյուջեում վերաբաշխում կատարել և Նոյեմբերյան քաղաքի կենտրոնի բարեկարգման համար ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի քաղաքապետարանին հատկացնել 5000.0 հազար դրամ սուբվենցիա‘ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։ Կառավարությունը հավանություն տվեց «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծին‘ ծրագրում ընդգրկվող ընկերությունները «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով մասնավորեցնելու նպատակով։ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Շալիկո Բադանյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով, կառավարությունը որոշեց ԳԱԱ-ին հատկացնել 500.0 հազար դրամ‘ ՀՀ 2003թ. պետբյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։ «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը համաձայնություն տվեց ՏԱՍԻՍ-ի 2002 թ. միջուկային անվտանգության գործողության ծրագրի շնորհ-նամակի կնքման առաջարկությանը։ Նիստում որոշումներ ընդունվեցին նաև բարեգործական որակված մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված կատարվելիք փոխհատուցումների վերաբերյալ։
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ