Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 31 դեկտեմբերի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

Հարգելի' հայրենակիցներ:

2008 թվականին մենք հրաժեշտ ենք տալիս երկակի զգացումով: Մի կողմից դա մեր ցավալի կորուստներն էին և բացթողումները, ինչի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը: Մյուս կողմից` դա մեր քաղաքացիների եռանդուն և նվիրական աշխատանքի արդյունքներն են, որի շնորհիվ դիմակայեցինք և հաղթահարեցինք բազմաթիվ փորձություններ:

Քաղելով դասեր անցյալից, մենք բոլորս մտածում ենք ապագայի մասին: Ինչպիսի՞ն է լինելու մեր աչքերի առաջ արագ ձևավորվող նոր աշխարհը: Ինչպիսի՞ բացասական և դրական փոփոխություններ է այն իր հետ բերում:

Թող Աստված մեր ժողովրդին և մեզ տա ուժ և կարողություն`  արժանապատվորեն պատասխանելու նոր մարտահրավերներին: Թող Աստված մեզ տա իմաստություն՝ համերաշխության, փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման միջավայրում կերտելու մեր երկրի պայծառ ապագան:

Ես քաջ գիտակցում եմ, որ համայն հայության սպասումները մեր կառավարությունից շատ մեծ են: Եւ մենք իրավունք չունենք ձեզ հիասթափեցնելու: Համոզված եմ, որ մեր համերաշխ թիմը` հանրապետության նախագահի գլխավորությամբ, ի վիճակի է լինելու ապահովել միասնություն գլխավորում, ազատություն երկրորդայինում և սեր ամեն ինչում:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ