Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 17 հունվարի 2003

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունում ապօրինի անտառահատումների կանխարգելման աշխատանքներին աջակցող խորհուրդ և հաստատվել է դրա կազմը‘ բնապահպանության նախարարի գլխավորությամբ։ Խորհրդում ընդգրկվել են բնապահպանության նախարարի առաջին տեղակալը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալը, արդարադատության, ֆինանսների և էկոնոմիկայի, էներգետիկայի, գյուղատնտեսության նախարարությունների, ՀՀ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, մաքսային պետական կոմիտեի և հարկային պետական ծառայության, բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության, ինչպես նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության և բնապահպանության ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հանձնարարվել է բնապահպանության նախարարին‘ 20-օրյա ժամկետում հաստատել խորհրդի անհատական կազմը։ Նույն որոշմամբ հաստատվել է նաև հասարակական հիմունքներով աշխատող խորհրդակցական այդ մարմնի կանոնադրությունը‘ ամրագրելով խորհրդի գործունեության նպատակն ու խնդիրները։
Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ