Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 30 դեկտեմբերի 2008

Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին առընթեր երիտասարդության հարցերով խորհրդի նիստ։ Մինչ օրակարգի հարցերին անցնելը, վարչապետը խորհրդի անդամներին և ողջ երիտասարդությանը շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, ինչպես նաև անդրադարձել երիտասարդության ոլորտում պետական քաղաքականության մի շարք հարցերի պարզաբանմանը։ Նա խորհրդանշական է համարել, որ կառավարությունում տարվա վերջին միջոցառումը նվիրված է երիտասարդության հարցերին։ Այսօր, ըստ Տիգրան Սարգսյանի, մենք ապրում ենք արագ փոփոխվող և արագ «փոքրացող» աշխարհում։ Մեր աչքերի առաջ ձևավորվում է նոր աշխարհ, փոխվում է արժեքային համակարգը, առաջ են գալիս նոր մարտահրավերներ, և ամենակարևոր խնդիրն այն է, որ մեր երիտասարդությունը պատրաստ լինի այդ բոլոր նորամուծություններին, ունենա նոր` ժամանակակից մտածողություն, ինչին և ուղղված են կրթական ոլորտի բարեփոխումները։ Վարչապետը համոզմունք է հայտնել, որ նոր սերնդին կհաջողվի իրականացնել այն ամենը, ինչն ուղղված է մեր ժողովրդի անվտանգ, հուսալի ու բարեկեցիկ ապագային, իսկ դրա համար երիտասարդության հիմնախնդիրները պետք է լինեն կառավարության ուշադրության կենտրոնում։
Այնուհետ անցնելով օրակարգի հարցերին, խորհուրդը քննարկել և ի գիտություն է ընդունել Հայաստանի Հանրապետությունում 2008թ. ընթացքում իրականացված պետական երիտասարդական քաղաքականությանն ուղղված ծրագրերի և միջոցառումների հաշվետվությունը, ինչպես նաև 2009թ. նախատեսվող առաջնահերթ ծրագրերի և գերակա ուղղությունների վերաբերյալ տեղեկատվությունը։ Ներկայացվել է նաև նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը։
Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ խորհրդի նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը զեկուցել է, որ 2008-ին ՀՀ պետական բյուջեով երիտասարդական ոլորտի հատկացումները կազմել են 342 մլն 845.6 հազար դրամ, որի շրջանակներում իրականացված ծրագրերը բխել են ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության գերակայություններից։ Տարվա ընթացքում իրականացվել են շուրջ 150 բազմաբնույթ ծրագրեր, որոնցից մոտ 60-ը` մարզերում։ Ըստ խորհրդի նախագահի, 2008թ. իրականացված աշխատանքներում մեծ ուշադրություն է դարձվել ոլորտի կառավարման հասարակական մոդելի ներդրման, ոլորտի ղեկավարման ապակենտրոնացման, այդ շրջանակներում` մարզային երիտասարդական կենտրոնների աշխատանքների ակտիվացման, երիտասարդության իրազեկման և տեղեկատվության տրամադրման հարցերին։ Շարունակվել է իրականացվել «Երիտասարդ առաջնորդների դպրոց» ծրագիրը։ Կազմակերպվել են համահայկական, հանրապետական բնույթի մի շարք միջոցառումներ, այդ թվում` Բազե-2008-ը, Համահայկական երիտասարդական 6-րդ համաժողովը, «Երիտասարդություն. իրականություն, հեռանկարներ» հանրապետական համաժողովը, Ստեփանակերտում` «Հայաստան-Արցախ» 3-րդ համաժողովը, մի շարք գիտաժողովներ և այլն։ Ակտիվ և արդյունավետ է եղել փոխգործակցությունը ՀՀ-ում գործող միջազգային կառույցների հետ, մասնավորապես, համագործակցության հուշագրեր են կնքվել ԵԱՀԿ-ի, Խաղաղության կորպուսի, Կարմիր խաչի, ՄԱԿ-ի և այլ կազմակերպությունների հետ։ Միջազգային համագործակցության ոլորտում ակտիվ աշխատանքի նկատելի արդյունքներից մեկն այն է, որ Եվրախորհրդի երիտասարդության հարցերով միջկառավարական համագործակցության կոմիտեի (CDEJ) և խորհրդատվական կոմիտեի համատեղ նիստում հոկտեմբերին քննարկվել և ընդունվել են Հայաստանի երիտասարդության ազգային և ԵԽ փորձագետների պատրաստած միջազգային զեկույցները, որով Հայաստանը դարձել է ԵԽ 13-րդ, իսկ ԱՊՀ 1-ին երկիրը, որն ունի նման հիմնավոր հետազոտություն։
Հաշվետվության մեջ զեկուցողը խոսել է նաև 2008թ. խորհրդի աշխատանքներում նկատված բացթողումների և թերությունների մասին։
Անդրադառնալով 2009թ. ծրագրերին, խորհրդի նախագահը նշել է նախատեսվող աշխատանքներում առանձնացվող գերակայությունները` երիտասարդների որակյալ կրթություն ստանալու հնարավորության ապահովում, աշխատատեղերի ստեղծում, երիտասարդների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում, առողջ ապրելակերպի, արժեքային համակարգի լիարժեք տիրապետման ապահովում, որոնք բխում են ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2008-2012թթ. ռազմավարությունից։ 2009-ին իրականացվելիք ծրագրերի և միջոցառումների շարքում կարևորվել է մարզային երիտասարդության նկատմամբ վարվող նպատակային աշխատանքը, որը համահունչ պետք է լինի ՀՀ կառավարության «տարածքների համաչափ զարգացման» քաղաքականությանը։ Այդ շրջանակներում, ըստ Ա. Պողոսյանի, 2009թ. ՀՀ բյուջեի միջոցներով կստեղծվեն ևս 4 համայնքային կենտրոններ` Գորիսում, Ստեփանավանում, Վարդենիսում և Ապարանում։ Հաջորդ տարի` նաև ՀՀ սփյուռքի նախարարության, Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոնի և Համահայկական երիտասարդական հիմնադրամի հետ համագործակցությամբ, կշարունակեն իրականացվել հանրապետական և համահայկական նշանակության ծրագրեր, որոնք ուղղված են նաև Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, երիտասարդության հասարակական ակտիվության բարձրացմանը։
2009-ին մեծ ուշադրություն կդարձվի ԼՂՀ-ի հետ համագործակցությանը` երիտասարդական համատեղ ծրագրերի իրականացման, ԼՂՀ ՀԿ-ներին կազմակերպչական և մասնագիտական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։ Կարևորվել է երիտասարդական պետական քաղաքականության մասին հանրային իրազեկման ծրագրերի իրականացումը, ՀՀ կառավարության կողմից հաստատված «ՀՀ-ում ոչ ֆորմալ կրթության հայեցակարգով» սահմանված գործողությունների ծրագրի մշակումը, «Մատչելի բնակարան` երիտասարդ ընտանիքներին» համալիր ծրագրի իրականացումը։ Իրավական ոլորտում ընդգծվել է, ՀՀ ԱԺ-ի հետ համատեղ, «Երիտասարդության մասին» ՀՀ օրենքի լրամշակման և ընդունման կարևորությունը։
Խորհրդին տեղեկատվություն է ներկայացվել նաև նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ։ Զեկուցվել է, որ բոլոր հանձնարարականները հիմնականում և ժամանակին կատարվել են։
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ