Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 9 հունվարի 2003

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Կառավարությունը հավանություն տվեց բազմաբնակարան շենքի կառավարման աջակցության ծրագրի հիմնադրույթներին: Ծրագիրը երկարաժամկետ է և նախատեսում է աջակցության միջոցով իրականացվելիք այն միջոցառումները, որոնք նպատակաուղղված կլինեն բազմաբնակարան շենքի պահպանման պարտադիր նորմերի կատարման ապահովմանը, ինչպես նաև շենքի կառավարման մարմինների կայացմանն ու բնագավառի զարգացման անհրաժեշտ պայմանների ստեղծմանը: Ջրային օրենսգրքի համաձայն, հաստատվեց պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգը հավատարմագրային կառավարման հանձնելու կարգը: Հանձնարարվեց կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ պետական գույքի կառավարման նախարարի հետ, քառամսյա ժամկետում, կառավարություն ներկայացնել հավատարմագրային կառավարման հանձնելու ենթակա պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի ցանկը՝ ըստ առաջնահերթության: Ելնելով հանրապետության նպաստառու ընտանիքների շահերից, գործադիրը փոփոխություն կատարեց կառավարության 2000 թ. հուլիսի 3-ի «Աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» որոշման մեջ։ Սահմանվեց, որ այսուհետ կենսաթոշակառուների թոշակների բարձրացված չափերը հաշվի կառնվեն ոչ թե բարձրացման պահից և ամբողջությամբ, որի հետևանքով որոշ թվով ընտանիքներ դուրս են մնում նպաստառուի կարգավիճակից, այլ նախորդած 12 ամիսների միջին ամսական եկամուտի չափով։ Որոշմամբ բարձրացվեց նաև յուրաքանչյուր նպաստառու ընտանիքի մինչև 18 տարեկան անդամին տրվող միանվագ դրամական օգնության չափը‘ 2003թ. հուլիսի 1-ից 1500 դրամի փոխարեն դառնալով 2000 դրամ։ Նիստում հաստատվեց հեռահաղորդակցության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների վերաբերյալ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված փորձաքննությունների իրականացման կարգը: Դրանով սահմանվում են նաև փորձաքննության իրականացման ընթացակարգին ներկայացվող հիմնական պահանջները, կարգավորվում են այդ ընթացակարգում մասնակցող սուբյեկտների փոխհարաբերությունները: Մեկ այլ որոշմամբ հաստատվեցին չվացուցակի ենթակա և չվացուցակի չենթարկվող օդային տրանսպորտի գործունեության լիցենզավորման կարգը և նշված գործունեության իրականացման լիցենզիայի ձևը։ Նիստում հաստատվեցին «Ոստիկանության ծառայողի առողջական վիճակի հետազոտման պայմանները, պարբերականությունը և կարգը, ոստիկանության ուսումնական հաստատության մասնագիտական առարկաների ցանկը: «Փախստականների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշեց հաստատել Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց ժամանակավոր ապաստան տալու կարգը: Գործադիրը հաստատեց նաև ժամանակավոր ապաստանի վկայականի տրման կարգը և նկարագիրը: Մեկ այլ որոշմամբ, Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստանի հարցերով զբաղվող լիազորված մարմին ճանաչվեց ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությունը: Կառավարությունը հաստատեց ՀՀ Գեղարքունիքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը՝ համաձայն հավելվածի: Այդ կապակցությամբ որոշվեց ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1983թ. հուլիսի 4-ի համապատասխան որոշման առաջին կետը՝ նախկին Կամոյի, Կրասնոսելսկի, Մարտունու, Սևանի, Վարդենիսի շրջանների պատմության և մշակույթի հուշարձանների ցուցակի մասով: Կառավարության անդամները համաձայնություն տվեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև «Հայաստանում աղքատության նվազեցման ռազմավարական փաստաթղթի մշակում և ներդրում» ծրագրի վերաբերյալ համաձայնագրի, ինչպես նաև ՀՀ կառավարության և ժողովրդավարության և ընտրությունների աջակցության միջազգային ինստիտուտի միջև «Երևանում ժողովրդավարության և ընտրությունների աջակցության միջազգային ինստիտուտի գրասենյակի կարգավիճակի մասին» համաձայնագրի կնքման առաջարկություններին: Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատեց «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Ռուսաստանի Դաշնության միջև ընդերքի և ջրային ռեսուրսների օգտագործման ոլորտներում համագործակցության մասին» միջգերատեսչական համաձայնագիրը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ