Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 14 հունվարի 2003

Այսօր ՀՀ վարչապետի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն‘ նվիրված Երևանի ջրամատակարարման խնդիրներին, մասնավորապես‘ Երևանի «Ջրմուղ-կյուղի» ՓԲԸ-ի կառավարումը մրցույթով ստանձնած «Էյ. Յութիլիթի» համատեղ ձեռնարկության կողմից 2000-2002 թթ. կատարված աշխատանքներին և 2003-2004 թթ. իրականացվելիք ծրագրերին։ Քննարկվել են նաև 2004 թ. ապրիլին‘ կառավարման պայմանագրի ավարտից հետո, նախատեսվող միջոցառումները։ Խորհրդակցությանը մասնակցել են պատասխանատու նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարները, Երևանի քաղաքապետը, «Էյ. Յութիլիթի» համատեղ ձեռնարկության կազմում ընդգրկված «Աչեա» կազմակերպության տնօրեն պրն Հ. Քուչիան, «Էյ Սի Ի Էյ էնդ Քամփընի Արմինիըն Յութիլիթի Սքարլ» ընկերության նախագահ պարոն Ա.Մանգանոն, Երևանի «Ջրմուղ-կոյուղի» (ԵՋԿ) ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար պրն Ռ.Վոլքլինգը։ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը խորհրդակցության սկզբում գոհունակությամբ է նշել, որ նախորդ հանդիպումից հետո ե՛ւ «Էյ. Յութիլիթիի», ե՛ւ կառավարության պատասխանատու մարմինների աշխատանքում կտրուկ տեղաշարժ է նկատվել, ինչի արդյունքում այսօր արդեն իրականացված միջոցառումները, ներդրված ջանքերը համատեղ ամփոփելու, գնահատելու և հետագա քայլերը ճշգրտելու հնարավորություն կա։ Հիշեցնելով, թե որքան ծանր խոսակցություններ ու քննարկումներ են եղել մինչ այս‘ խորհրդակցության նույն սեղանի շուրջ, երբ գրեթե մեկ տարի առաջ կառավարման պայմանագրի իրագործումը լրջորեն վտանգված էր, պարտավորությունների ժամանակին և պատշաճ կատարման առումով զգալի թերացումներ կային, կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հետևողական աշխատանքի, կառուցողական երկխոսության, առկա խնդիրները միասին քայլ առ քայլ լուծելով առաջ գնալու արդյունքում այժմ պատկերը միանգամայն այլ է։ Խորհրդակցության մասնակիցները ևս փաստել են համատեղ արդյունավետ աշխատանքը, նշելով, որ 2001 թ. նոյեմբերի 20-ի «Փոխհամաձայնությունների հուշագրով» ձեռք բերված պայմանավորվածություններն ու պայմանագրի առաջին տարվա ընթացքում չկատարված ցուցանիշները հաջողվել է անցած մեկ տարվա ընթացքում հիմնականում կատարել‘ արձանագրելով մայրաքաղաքի ջրամատակարարման և ԵՋԿ ընկերության գործունեության բարելավման առաջընթաց։ Կառավարությունը հաջողությամբ իրականացրել և շարունակում է ջրային ոլորտի օրենսդրական ու կառուցվածքային բարեփոխումների գործընթացը, արդեն իսկ հաստատել է ԵՋԿ ընկերության գործունեության բարելավման 2002-2005 թթ. միջոցառումների ծրագիրը, որն ուղղված է Երևանի ջրամատակարարման որակի բարելավմանը, ջրի հաշվառման, համատիրությունների ձևավորման և դրանց հետ պայմանագրային փոխհարաբերությունների հաստատման ու ոլորտի կարևորագույն մի շարք այլ խնդիրների լուծմանը։ Ավարտվել են մայրաքաղաքի բոլոր բյուջետային կազմակերպություններում ջրաչափերի տեղադրման աշխատանքները, լուծվել է համայնքային զարգացման ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համաֆինանսավորման գումարների հատկացման հարցը. 2002 թ. համար հատկացվել է 20 մլն դրամ, իսկ 2000-2002 թթ. գոյացած 46,9 մլն դրամի ապառքն ամբողջությամբ վճարվել է։ Նշվել է, որ դեռևս բավականին աշխատանքներ կան կատարելու, որպեսզի աստիճանաբար ապահովվի 24-ժամյա ջրամատակարարումն ու բարձրացվի ծառայությունների մատուցման և ըստ այդմ, վարձավճարների գանձման որակը։ Վարչապետը շեշտել է, որ կառավարության համար անընդունելի են սակագնային քաղաքականության մեջ կտրուկ փոփոխությունները, երբ որակյալ ծառայությունների մատուցման, բնակչության նվազագույն խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքները լիովին ավարտված չեն։ Խորհրդակցության ընթացքում «Աչեա» կազմակերպության տնօրեն պրն Քուչիան հավաստել է սկսված ծրագիրն ավարտին հասցնելու պատրաստակամությունը, նշելով, որ կազմակերպությունը մեծ ցանկություն ունի մնալ Հայաստանում և մասնակցել ծրագրի երկրորդ փուլի աշխատանքներին, եթե այդ հնարավորությունն ստանա։ Նա կարևորել է նաև կեղտաջրերի մաքրման հիմնախնդրի ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը‘ տեղեկանալով ժամանակավոր չափորոշիչների մշակման ու հաստատման մասին կառավարության ղեկավարի հանձնարարականին։ ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Գագիկ Մարտիրոսյանը, գործընթացի արդյունավետության ապահովման առումով, կարևորել է քառամյա ծրագրի ավարտից մոտ մեկ ու կես տարի առաջ ծրագրելը,նաև ավարտից հետո նախատեսվելիք քայլերը, ինչը կամրապնդի ստացված արդյունքները և կապահովվի գործընթացի անշրջելիությունը։
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ