Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 26 դեկտեմբերի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին։ Քննարկվել են ազգային փոքրամասնություններին հուզող սոցիալական, կրթական, մշակութային և այլ խնդիրներ։
Տիգրան Սարգսյանը նշել է, որ նոր տարվա շեմին ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ այս հանդիպումը լավ առիթ է մի կողմից` քննարկելու նրանց մտահոգող խնդիրները, մյուս կողմից` պայմանավորվածություններ ձեռք բերելու հաջորդ և հետագա տարիներին անելիքների վերաբերյալ։ «Մենք հակված ենք հնարավորինս լուծելու առկա առաջնահերթ խնդիրները` իհարկե, համագործակցելով ձեզ հետ»,- վստահեցրել է ՀՀ վարչապետը։
Այնուհետ, մասնավորապես, սոցիալական, կրթական ոլորտներում առկա խնդիրների շարքում քննարկվել են ազգային փոքրամասնությունների համայնքների բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի, համայնքային ճանապարհների, այլ ենթակառուցվածքների բարելավման, նախակրթարանների ստեղծման, ազգային փոքրամասնությունների լեզվի դասագրքերի տպագրության, ուսուցչական կադրերի պատրաստման և վերապատրաստման, դպրոցների շենքային պայմանների բարելավման և այլ հարցեր։ Մշակույթի ոլորտի խնդիրների թվում կարևորվել են մարզային և հանրապետական միջոցառումներին ազգային փոքրամասնությունների ներգրավվածության, մշակութային կենտրոնների գործունեության, գրահրատարակչությանը տրվող պետական աջակցության, մշակույթի, պատմության, լեզվի ավանդույթների լայն իրազեկման, ազգային փոքրամասնությունների պատմական հուշարձանների նորոգման և պահպանման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների ապահովման խնդիրները։
Հանդիպման ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կողմից բարձրացված բոլոր խնդիրներն ու առաջարկությունները կքննարկվեն և դրանց լուծման ընթացքի մասին որոշակի տեղեկություններ կներկայացվեն հաջորդ հանդիպման ժամանակ։ «Համոզված եմ, որ դուք մեզ հետ կիսում եք մեր բոլոր` տնտեսական, սոցիալական և այլ դժվարություններն ու խնդիրները և մեր երկրի զարգացումը` բնականաբար, պետք է անդրադառնա նաև ձեր կյանքի ու գործունեության բարելավման վրա»,- ասել է Տիգրան Սարգսյանը։
Շնորհավորելով բոլորին առաջիկա Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, վարչապետը հաջողություններ է մաղթել հանրապետության բոլոր ազգային փոքրամասնությունների համայնքներին։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ