Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 16 հունվարի 2003

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ Գործադիրն ի գիտություն ընդունեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանի զեկուցումը ՀՀ կառավարության 2002 թ. փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. աշխատանքային ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» որոշման կատարման վերաբերյալ։ Զեկուցողը նշեց, որ ծրագրով նախատեսված միջոցառումներն ամբողջությամբ կատարվել են, բացառությամբ տարվա ընթացքում կառավարության որոշումներով ցանկից հանված 82 (292-ից) կետի, որը պայմանավորվել է ԱԺ-ի կողմից «Իրավական ակտերի մասին» և այլ օրենքների ընդունմամբ ու օբյեկտիվ այլ պատճառներով։ Հիշյալ օրենքներով վերացել է այդ միջոցառումներն իրականացնելու համար կառավարության որոշումների ընդունման անհրաժեշտությունը։ Ցանկի որոշ կետեր կատարվել են 1-ից մինչև 30 օր ուշացումով։ Առավել շատ (4-6) ուշացումով կատարված հանձնարարականներ ունեն կրթության և գիտության, ֆինանսների և էկոնոմիկայի, բնապահպանության նախարարությունները, կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն, ոստիկանությունը։ Նիստում նշվեց, որ ծրագրի իրագործման նպատակով միջոցառումների ցանկի ներդրումը զգալիորեն բարձրացրել է կատարողական կարգապահությունը գործադիր իշխանության տարբեր օղակներում։ Այդուհանդերձ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարեց ավելի խիստ մոտեցում դրսևորել և ամրագրել, որ որոշման իրականացման 30 օրից ավելի ուշացումը համարվելու է չկատարված։ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց ՀՀ 2003 թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին որոշման նախագիծը։ Նախարարներին հանձնարարվեց հնգօրյա ժամկետում իրենց առաջարկությունները ներկայացնել նախագծի վերաբերյալ‘ կառավարության հաջորդ նիստում քննարկելու համար։ Կառավարությունը որոշում ընդունեց «Արփա-Սևան» թունելի տեխնիկական վիճակը գնահատող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին։ Համապատասխան հանձնարարականներ տրվեցին կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին, միջգերատեսչական հանձնաժողովին, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին։ Սահմանվեց, որ «Արփա-Սևան» թունելի և դրա հիդրոտեխնիկական կառուցվածքների հիմնանորոգման, վերակառուցման, շինարարական և նախագծային աշխատանքները, ինչպես նաև ընթացիկ նորոգումները կատարվում են «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։ Ընթացիկ նորոգման և վերանորոգման աշխատանքներն իրականացվում են առանց Սևանա լիճ տեղափոխվող ջրի չափաքանակի նվազեցման։ Գործադիրը որոշում ընդունեց «Գալակտիկա» ՓԲԸ-ի գույքի կազմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել նախկինում զբաղեցված ծառայողական բնակարանները և դրանք որպես պետական սեփականություն հանձնել պետական գույքի կառավարման նախարարությանը‘ դրանցում բնակվողներին սեփականաշնորհելու նպատակով։ Սահմանվեց, որ սեփականաշնորհումն իրականացվելու է Կոտայքի մարզպետի կողմից ճշտված և հաստատված ցուցակի հիման վրա։ Կառավարությունը որոշեց իր պահուստային ֆոնդի միջոցներից 400 մլն դրամ հատկացնել պաշտպանության նախարարությանը‘ զոհված (մահացած) և հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) ընտանիքներին բնակարաններով ապահովելու նպատակով։ Փոփոխություններ և լրացումներ կատարելով ՀՀ կառավարության 2001 թ. նոյեմբերի 6-ի որոշման մեջ, գործադիրը որոշեց Աջափնյակի վթարային շենքերում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար նախատեսված գումարը հատկացնել Աջափնյակի թաղապետարանին‘ նշված ընտանիքներին դրամական աջակցություն ցույց տալու նպատակով։ Գործադիրը հավանություն տվեց «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ որոշման նախագծին։ Փոփոխությունների անհրաժեշտությունը թելադրված է օրենքի կիրառման պրակտիկայում առաջացած որոշ խնդիրների լուծման համար համապատասխան նորմերի հստակեցմամբ, ինչպես նաև դեղագործական պատրաստուկներին և նման բաղադրություններին առավելագույնը 5 տարի լրացուցիչ իրավական պահպանություն արտոնագրելու պահանջով։ Այս որոշման հետ կապված, հավանություն տրվեց նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին։ Նիստում կառավարությունը որոշում ընդունեց «Բարեգործական ծրագրերի մասին», որով ՀՀ մաքսային օրենսգրքի, «Բարեգործության մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին», «Պետական տուրքի մասին» և մի շարք այլ օրենքների համապատասխան կետերով նախատեսված ՀՀ կառավարության լիազորած մարմնի լիազորությունները վերապահվեցին ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին։ Որոշմամբ հաստատվեցին նշված հանձնաժողովի կանոնադրությունը, բարեգործական ծրագրերը որպես այդպիսիք որակելու և գրանցելու կարգը, բարեգործական (ներառյալ մարդասիրական օգնության) ծրագրերի շրջանակներում իրականացվելիք փոխհատուցումների կարգը։ Հանձնարարվեց ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին‘ մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 15-ը կառավարությանը ներկայացնել հաղորդում նախորդ տարում բարեգործական ծրագրերի կատարման ընթացքի վերաբերյալ։ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարության անդամները հաստատեցին Հայաստանի Հանրապետությունում հեռախոսային ծառայությունների մատուցման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը։ Որոշումն ամրագրում է, որ նշված գործունեության լիցենզավորումն իրականացնում է տրանսպորտի և կապի նախարարությունը։ Մի շարք որոշումներ ընդունվեցին ոստիկանությունում ծառայության խնդիրների կանոնակարգման վերաբերյալ։ Մասնավորապես, գործադիրը հաստատեց ոստիկանության ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները, ոստիկանության գործունեությանն օժանդակող անձանց խրախուսման, նրանց պետական պարգևների ներկայացման կարգը։ Սահմանվեցին ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման (որակավորման) համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը, ինչպես նաև առանց բարձրագույն կրթության ոստիկանության ավագ և գլխավոր խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողներին ավելի բարձր պաշտոնի նշանակելու նպատակով երկամյա պարտադիր ուսուցում անցնելու կարգն ու պայմանները։ «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատեց ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության, ինչպես նաև նույն վարչության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը։ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, հաստատվեց «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը։ Կառավարությունը համաձայնություն տվեց «Ռուսաստանի Դաշնության շինարարության և բնակարանային-կոմունալ համալիրի պետական կոմիտեի և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության միջև Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության լիցենզավորող մարմինների կողմից շինարարական գործունեության իրականացման համար տրվող պետական լիցենզիաների փոխադարձ ճանաչման մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև արտադրական կոոպերացիայի մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև գազի արդյունաբերության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին։ Այլ որոշումներով, համաձայնություն տրվեց նաև «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի և Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի միջև վարկային կազմակերպությունների գործունեության վերահսկողության ոլորտում համագործակցության մասին», «Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների‘ 1997 թ. օգոստոսի 29-ի Երևան քաղաքում Ռուս-հայկական համալսարանի հիմնադրման և գործունեության պայմանների մասին» համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ» համաձայնագրերի կնքման առաջարկություններին։
Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ