Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 14 հունվարի 2003

Այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում տեղի է ունեցել համալսարանի հոգաբարձուների խորհրդի այս տարվա առաջին նիստը, որին մասնակցել է հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ ՀՊՃՀ ռեկտոր Յուրի Սարգսյանը զեկուցել է 2001-2002 ուստարում համալսարանի գործունեության հիմնական արդյունքների մասին։ Ըստ նրա, հաշվետու ժամանակաշրջանը բնորոշվել է նախևառաջ համալսարանի կարգավիճակի և կառուցվածքային բարեփոխումների իրականացմամբ։ Մի շարք կարևոր ուղղություններով արձանագրվել են դրական ցուցանիշներ։ Մասնավորապես, կատարվել են ընդունելության ծավալների աճի վերաբերյալ առաջադրանքները։ Հինգ հիմնական կրթական ծրագրերով համալսարան են ընդունվել ավելի քան 3000 ուսանողներ, մագիստրանտներ և ասպիրանտներ։ Նախորդ տարվա համեմատ մոտ 15 տոկոսով աճել է շրջանավարտների թվաքանակը։ Պահպանվել են համալսարանի համակարգչային պարկի համալրման և նորացման առկա միտումներն ու տեմպերը։ Զգալիորեն աճել են բուհի արտաբյուջետային եկամուտները։ Առաջընթաց է նկատվել միջազգային ծրագրերի իրականացման գործում։ Միաժամանակ, Յու. Սարգսյանը նշել է, որ դեռևս շատ ջանքեր կպահանջվեն այնպիսի խնդիրների լուծման համար, ինչպիսիք են ուսման որակի բարելավումը, առաջադիմության անկման կանխումը, դասախոսական կազմի երիտասարդացումը, արտասահմանցի ուսանողների ընդունելության ավելացումը և այլն։ Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է ներկայացված հաշվետու զեկուցումը։ Քննարկումից հետո խորհրդի անդամները հաստատել են նաև Հոգաբարձուների խորհրդի կանոնադրության մեջ կատարվելիք փոփոխությունները, որոնք բխում են համալսարանի կարգավիճակի և կառուցվածքային բարեփոխումների տրամաբանությունից։ 2003-ը հոբելյանական տարի է ճարտարագիտական համալսարանի համար, լրանում է բուհի հիմնադրման 70-ամյակը։ Այդ առիթով, հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը և համալսարանի ռեկտոր Յուրի Սարգսյանը շնորհակալություն են հայտնել հոբելյանական կառավարական հանձնաժողովին և անձամբ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին‘ ինչպես համալսարանի, այնպես էլ նրա հոբելյանի նկատմամբ դրսևորած ուշադրության համար։ Վարչապետը գոհունակություն է հայտնել համալսարանում հաշվետու ժամանակաշրջանում իրականացված աշխատանքներից և նոր հաջողություններ մաղթել հանրապետության համար կարևոր այդ բուհին։
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ