Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 19 դեկտեմբերի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ռուսական «Սիտրոնիկս» ԲԲԸ-ի նախագահ Սերգեյ Ասլանյանին, փոխնախագահ Սերգեյ Ուրեզչենկոյին և Հայաստանում ընկերության լիազոր ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանին։
Կողմերը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր։ «Սիտրոնիկս» ընկերության նախագահ Սերգեյ Ասլանյանը ներկայացրել է իր ղեկավարած խոշորագույն բարձրտեխնոլոգիական ընկերության գործունեությունը, ՌԴ դաշնային նպատակային ծրագրերում ունեցած մասնակցությունը, միջազգային կապերը և ներկայացվածությունը ԱՊՀ, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ու մի շարք այլ երկրներում, ինչպես նաև Հայաստանում բարձր տեխնոլոգիաների բնագավառում փոխգործակցության առաջիկա նախաձեռնություններն ու ծրագրերը։ «Սիտրոնիկս»-ի նախագահը, մասնավորապես, խոսել է «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրով ՌԴ-ին փոխանցված «ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ի տարածքում գիտահետազոտական տիպի ազատ տնտեսական գոտու ստեղծման հնարավորության մասին, ինչը Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի հանձնարարականներից է։ Սերգեյ Ասլանյանն անդրադարձել է նաև «Սիտրոնիկս» ընկերության մասնակցությամբ ՀՀ-ում վենչուրային ներդրումների հիմնադրամի ստեղծմանը, նշելով, որ ընկերությունը պատրաստ է կարճ ժամկետում ներկայացնել այդ հարցում փոխգործակցության իր ծրագիրը։
Վարչապետը կարևորել է «Սիտրոնիկս» ընկերության հետ համագործակցությունը և վստահություն հայտնել, որ ՀՀ բարձր տեխնոլոգիաների ոլորտում այն փոխշահավետ և արդյունավետ կլինի։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ