Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

կիրակի, 29 դեկտեմբերի 2002

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ցավակցական խոսքը Տիգրան Նաղդալյանի սպանության կապակցությամբ. «Խորապես վշտացած եմ Տիգրան Նաղդալյանի չարանենգ սպանության կապակցությամբ։ Մեր լրատվության ամենաաչքի ընկնող դեմքերից մեկի դեմ գործված այդ դաժան, անմարդկային և փոքրոգի ոճիրը որևէ արդարացում չունի։ Տիգրան Նաղդալյանը կանգնած էր հանրապետությունում նոր որակի լրատվական քաղաքականության, հատկապես հանրային հեռուստատեսության ձևավորման ակունքների մոտ և, վերջին տարիներին լինելով այդ բնագավառի ղեկավարներից մեկը, մեծ ջանքեր էր գործադրում ոլորտի հետագա զարգացման համար։ Այս իմաստով, կարծում եմ, կատարվածն ուղղված էր նաև ավելի հեռահար նպատակի‘ մեր երկրում բացախոսության, խոսքի ազատության, ժողովրդավարական արժեքների արմատավորման դեմ ընդհանրապես։ Վստահ եմ, որ այդ քստմնելի ոճրագործության հեղինակները անպայման կհայտնաբերվեն և կկրեն իրենց արժանի պատիժը‘ օրենքի ամբողջ խստությամբ։ Խորապես ցավակցում եմ Տիգրան Նաղդալյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին, հանրային հեռուստառադիոընկերության աշխատակիցներին‘ նրա անժամանակ և ծանր կորստի կապակցությամբ»։
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ