Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 10 դեկտեմբերի 2008

Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Խորհուրդը քննարկել և հաստատել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային (ՀՄԿ) ներկայացվող 10-րդ հատկացման հայտը և կից փաստաթղթերի փաթեթը, որն ընդգրկում է տարեկան հաշվետվությունը, ամփոփ եռամսյակային հաշվետվությունն ու ցուցանիշների վերահսկման աղյուսակը, հատկացման նախապայմանների, գնումների կատարման հաշվետվությունները, գնումների և աշխատանքային պլանները: «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը նշել է, որ հատկացման 10-րդ հայտով ՊՈԱԿ-ը նախատեսում է առաջիկա եռամսյակի (հունվար-մարտ, 2009թ.) համար ՀՄԿ-ից ընդհանուր վճարային համակարգի միջոցով ստանալ ֆինանսավորում 6 մլն 811.305 հազար ԱՄՆ դոլարի չափով: Եռամսյակի համար նախատեսված ծախսերը կկազմեն 7 մլն 109.153 ԱՄՆ դոլար:

Ըստ «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրենի, 10-րդ հատկացման հայտով ծախսերը կուղղվեն Գյուղական ճանապարհների վերականգնում, Ոռոգվող գյուղատնտեսություն, Մոնիտորինգ և գնահատում, Ծրագրի կառավարում և վերահսկում բաղադրիչների իրականացմանը: Արա Հովսեփյանը նշել է նաև, որ ընթացիկ կանխատեսման տվյալների համաձայն, Գյուղական ճանապարհների վերականգնում բաղադրիչի մասով կառավարության կողմից հատկացված միջոցների հաշվին ընթացիկ եռամսյակի վերջի դրությամբ ֆինանսավորված շինարարական աշխատանքների արժեքը կհասնի 11 մլն 669.871 հազար (առանց ԱԱՀ-ի) ԱՄՆ դոլարին համարժեք դրամի, իսկ ծրագրի փաստացի և կանխատեսվող (դեկտեմբեր ամսվա) ծախսերի ընդհանուր գումարը կազմում է 28 մլն 081.321 հազար ԱՄՆ դոլար:

Հաշվետու տարում իրականացված աշխատանքների թվում նշվել է, որ Գյուղական ճանապարհների վերանորոգման ծրագրի շրջանակներում Հայաստանի հարավ-արևմտյան շրջանում 24.5 կմ ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին, միաժամանակ սկսվել և ընթացքի մեջ են առաջին փաթեթում ընդգրկված ճանապարհաշինարարական պայմանագրերով իրականացվող աշխատանքները, որոնցով նախատեսվում է 273 կմ ճանապարհահատվածի վերանորոգում` 60.3 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով: Ոռոգվող գյուղատնտեսություն ծրագրի շրջանակներում ավարտվել են 4 գյուղական համայնքներում իրականացվող երրորդ կարգի ջրանցքների շինարարական աշխատանքները: Նշվել է, որ մինչև 2008թ. տարեվերջ Հայաստանի բոլոր մարզերի շինարարական փուլին պատրաստ կլինեն 6 մայր ջրանցքների, 7 ինքնահոս համակարգերի և 18 պոմպակայանների վերջնական նախագծերը, որոնց շինարարական փուլի սկիզբը նախատեսված է 2009թ.: Ոռոգվող գյուղատնտեսություն ծրագրի մաս կազմող Ջրից դեպի շուկա բաղադրիչի շրջանակներում մինչ օրս ուսուցանվել են ավելի քան 18 հազար ծրագրի շահառուներ` ջրի ներտնտեսային կառավարման և բարձրարժեք գյուղատնտեսական արտադրանքի ուսուցման թեմաներով: Այդ ծրագրի շրջանակներում ստեղծվել է 128 փորձացուցադրական տնտեսություն, ինչպես նաև բաշխվել է ավելի քան 130 գյուղատնտեսական վարկ, որոնց ընդհանուր գումարը կազմում է 1,5 մլն ԱՄՆ դոլար:

Հատկացման հայտը «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահի կողմից վավերացվելուց հետո, կներկայացվի «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հավանությանը:

Նիստում խորհուրդը քննարկել և հաստատել է «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի Ենթակառուցվածք բաղադրիչի շրջանակներում «6 մայր ջրանցքների վերականգնում (փաթեթ 1)» պայմանագրի նախագիծը ևս:

Խորհրդի անդամներին տեղեկատվություն է ներկայացվել «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի Ջրից դեպի շուկա բաղադրիչի վարկային ենթաբաղադրիչի 2-րդ փուլի իրականացման նպատակների վերաբերյալ, ինչպես նաև քննարկվել է հիշյալ բաղադրիչի վարկային գործունեության իրականացման «Վարկային ծրագրի վարչական քաղաքականությունը և ընթացակարգերը» ուղեցույցը:

Խորհրդի անդամներին տեղեկանքներ են ներկայացվել նաև երրորդ կարգի և մայր ջրանցքներում շինարարական տեխնոլոգիաների կիրառման մոտեցումների, «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի ֆինանսական և ծրագրային գործունեության աուդիտորական և այլ ստուգումների վերաբերյալ:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ