Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 10 դեկտեմբերի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ երեկոյան կառավարությունում ընդունել է «Լինսի» հիմնադրամի շրջանակներում իրականացված աշխատանքներում աչքի ընկած և ՀՀ նախագահի կողմից պետական բարձր պարգևների արժանացած մի շարք անձանց` շնորհավորելով և նրանց հանձնելով պարգևները:

ՀՀ նախագահի հրամանագրով` «Լինսի» հիմնադրամի շրջանակներում իրականացված, ՀՀ տնտեսության զարգացման համար նշանակալի աշխատանքների կազմակերպման գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, ինչպես նաև ցուցաբերած անձնական նվիրումի համար, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի է արժանացել «Լինսի» հիմնադրամի փոխատենապետ Հարություն Սասունյանը:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի են արժանացել «Ճանապարհաշինություն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Էդուարդ Բեզոյանը և «Դպրոցաշինություն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Հրայր Սարգսյանը: Մի շարք ընկերությունների ղեկավարներ և շինարարության ոլորտի աշխատողներ պարգևատրվել են Անանիա Շիրակացու մեդալով:

ՀՀ նախագահի կարգադրությամբ` «Լինսի» հիմնադրամի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում իրականացված մեծածավալ աշխատանքները բարեխղճորեն և պատշաճ որակով կատարելու համար, շուրջ երկու տասնյակ ընկերությունների ղեկավարներ և շինարարության ոլորտի աշխատողներ պարգևատրվել են ՀՀ նախագահի շնորհակալագրով:

Ըստ ՀՀ կառավարության ղեկավարի, բոլոր պարգևատրվածների աշխատանքը եղել է նպատակային ու արդյունավետ, տեսանելի` մեր ժողովրդի համար, այդ պատճառով էլ բարձր է գնահատվել ՀՀ նախագահի կողմից: Ընդգծելով, որ համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի պայմաններում 2009 թվականը բարդ տարի է լինելու, իսկ շինարարությունը, այդ թվում` դպրոցաշինությունը, ճանապարհաշինությունը և այլ ենթակառուցվածքների շինարարությունը, եկող տարվա ընթացքում հանդիսանալու է մեր երկրի նախապատվություններից մեկը, վարչապետը հույս է հայտնել, որ այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքը կարող է նպաստավոր լինել հակաճգնաժամային միջոցառումների իրականացման առումով:

Հանդիպման ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկ անգամ ևս շնորհավորել է հանդիպման մասնակիցներին` պետական պարգևների արժանանալու կապակցությամբ և անձնական ու աշխատանքային նոր հաջողություններ մաղթել նրանց:

Ապրիլ 2020
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 

-

Արխիվ