Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 20 դեկտեմբերի 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այցելել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նորաբաց գրասենյակ։ Կառավարության ղեկավարը նախ շնորհավորել է պալատի անդամներին, ղեկավարությանը‘ նոր նստավայր ունենալու առիթով և նշել, որ հիմնադիր համագումարից հետո կարճ ժամանակ է անցել, սակայն կատարված է հսկայական աշխատանք, ինչն անզեն աչքով է երևում։ Ըստ վարչապետի, անցած ամիսների ընթացքում պալատը ցույց է տվել, որ կայացել է։ Հիմնական խնդիրները լուծված են ու թեև անելիքներ դեռ շատ կան, սակայն կարևորն այն է, որ առևտրաարդյունաբերական պալատում գիտեն ինչ են անելու և ինչի համար։ «Ձևավորված է համապատասխան օրենսդրական դաշտ, կա նաև կառավարության աջակցությունը, որպեսզի ձեր առջև դրված խնդիրները կարողանաք կատարել»,- նշել է նա։ Անդրանիկ Մարգարյանը առևտրաարդյունաբերական պալատի հիմնական խնդիրն է համարել գործարարներին, հատկապես փոքր ու միջին ձեռնարկատերերին աջակցելը, աշխատատեղերի և գործարարության համար համապատասխան պայմանների ստեղծմանը նպաստելը։ Ըստ վարչապետի, ճիշտ ուղի է ընտրված. կատարված է միջազգային կապերի հաստատման, առևտրաարդյունաբերական պալատների միջազգային փորձը հաշվի առնելու ուղղությամբ առաջին քայլերը‘ ոչ միայն ԱՊՀ, այլև մյուս երկրների շրջանակներում։ Եվ այս աշխատանքը շարունակվելու է։ Անդրանիկ Մարգարյանը կարևորել է կառավարության հետ առևտրաարդյունաբերական պալատի ներկայիս համագործակցությունը, նշելով, որ պալատի նախագահը մասնակցում է կառավարության նիստերին, գործադրին տեղյակ պահելով պալատի առօրյա բոլոր խնդիրներին, մյուս կողմից գործարար աշխարհին տեղեկացնում‘ այդ ոլորտի վերաբերյալ կառավարության որոշումներին ու մտադրություններին։ Պալատի շատ անդամներ, միաժամանակ ՀՀ վարչապետին առընթեր գործարարության աջակցման, տեղեկատվական տեխնոլոգիաների, Զարգացման հայկական գործակալության խորհուրդների անդամներ են։ Այսինքն, լիիրավ ընդգրկված են այն բոլոր կառույցներում, որ կառավարությունն ունի և հնարավորություն ունեն իրենց առաջարկությունները, ցանկությունները ոչ միայն արտահայտելու, այլև մասնակցելու դրանց իրագործմանը։ Շատերը լինելով նաև ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության անդամ, այդ կազմակերպության միջոցով կարողանում են մասնակցել օրենսդրական դաշտի կատարելագործմանը։ Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է լսելու, քննարկելու ծագող բոլոր խնդիրները, ստեղծելու պայմաններ պալատի կայացման համար, որպեսզի այն կարողանա մեր հանրապետությունը արտաքին աշխարհին, մյուս երկրների գործարար շրջանակներին ճիշտ ներկայացնել, բարձրացնել երկրի վարկանիշը արտասահմանում, միջազգային կազմակերպություններում։ Վարչապետը պալատի անդամներին հորդորել է ավելի ակտիվ լինել, այդ թվում‘ մարզերի գործարաններին։ «Մեկ տարի հետո երևի կլինի հաշվետու զեկույց և շեշտը կդնենք այն բանի վրա, թե մեկ տարվա ընթացքում ինչո՞վ կարողացանք օգնել պալատին, իսկ պալատը‘ գործարարներին։ Աշխատանքի արդյունքը սա պետք է լինի, ոչ թե ի՞նչ շենք կառուցեցինք, ի՞նչ պայմանագիր կնքեցինք, ո՞ւմ հետ հանդիպեցինք», - ասել է Անդրանիկ Մարգարյանը։ Վարչապետը մեկ անգամ ևս շնորհավորել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի անդամներին ու ղեկավարությանը‘ գրասենյակի բացման, նաև առաջիկա Սուրբ Ծննդյան տոների և Նոր տարվա առիթով, հաջողություններ ու բեղմնավոր աշխատանք մաղթել նրանց։
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ