Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 8 դեկտեմբերի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսին և Օտարերկրյա ներդրումների խորհրդատվական ծառայության (FIAS) ղեկավար Կարին Միլեթին, ՀԲ-ի ու հիշյալ ծառայության մասնագետների:

Հանդիպման ժամանակ Օտարերկրյա ներդրումների խորհրդատվական ծառայության ներկայացուցիչները ՀՀ վարչապետին և հանդիպմանը մասնակցող ՀՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարներին ու Զարգացման հայկական գործակալության տնօրենին ներկայացրել են ՀԲ-ի առաջարկությամբ իրենց իրականացրած ուսումնասիրությունների և գնահատման վերաբերյալ վերջնական զեկույցը, որը վերաբերում է Զարգացման հայկական գործակալության գործունեությանը և ինստիտուցիոնալ առումով աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, զարգացման հետագա քայլերին: Համաշխարհային բանկը, որը հոլանդական դրամաշնորհի միջոցով ԶՀԳ-ի հետ նոր` 2 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ տեխնիկական աջակցության ծրագիր է սկսում, դրա մեկնարկից առաջ պատվիրելով նման աշխատանք, կարևորել է գործակալության գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված մասնագիտական խորհրդատվությունը:

ՀՀ վարչապետը, Օտարերկրյա ներդրումների խորհրդատվական ծառայության մասնագետների գնահատականները, եզրակացություններն ու առաջարկությունները լսելուց հետո, նշել է, թե դրանք ևս մեկ անգամ հաստատեցին ԶՀԳ-ում բարեփոխումներ իրականացնելու իր` որպես գործակալության խորհրդի նախագահի, մոտեցումները: ՀՀ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել օգտակար աշխատանքի համար` ԶՀԳ-ի հետագա գործունեության բարելավման տեսանկյունից կարևորելով ոսումնասիրության արդյունքում տրված գնահատականները և խորհրդատվությունը:


Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ