Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 3 դեկտեմբերի 2008

Հայաստանի պետական, հասարակական և տնտեսական ականավոր գործիչ, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանի շքանշանակիր Եղիշե Թևոսի Ասծատրյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Եղիշե Թևոսի Ասծատրյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին, ժամը 18-ից, Մաշտոցի 24, բն. 7 հասցեում:

Դեկտեմբերի 5-ին, Երևանի Կամերային երաժշտության տանը` ժամը 12:00-14:00-ին տեղի կունենա վերջին հրաժեշտը ականավոր գործչին, այնուհետև` հուղարկավորության արարողությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:

* * *

Կյանքից հեռացավ Հայաստանի անվանի պետական գործիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, ճարտարագիտական ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս Եղիշե Թևոսի Ասծատրյանը:

Ծնվել է 1914 թվականին, Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Ճարտար գյուղում: Հայրենիքում յոթնամյա դպրոցն ավարտելուց հետո ավարտել է նաև Բաքվի հայկական միջնակարգ դպրոցը: 1932 թվականին ընդունվել և 1938 թվականին հաջողությամբ ավարտել է Թբիլիսիի` Անդրկովկասյան ինդուստրիալ ինստիտուտը, հետագայում նաև` Մոսկվայի ԽՄԿԿ Կենտկոմին կից բարձրագույն կուսակցական դպրոցը: Ինստիտուտն ավարտելուց և լեռնագործ-ինժեների մասնագիտություն ստանալուց հետո Եղիշե Ասծատրյանը 1938-1939 թվականներին աշխատել է Դոնեցկի ավազանի ածխահանքերում` տեղամասի պետի, տրեստի ավագ ինժեների տեղակալի պաշտոններում: Հաշվի առնելով երիտասարդ ինժեների կազմակերպական ունակությունները, 1939 թվականին Խալխին-Գյոլի շրջանում Ճապոնիայի հրահրած պատերազմի ժամանակ Խորհրդային կառավարության հատուկ որոշմամբ Եղիշե Ասծատրյանը, որպես 124 մասնագետներից բաղկացած խմբի գլխավոր ինժեներ, գործուղվել է Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետություն, 17-րդ Կարմիր բանակի հրամանատարի տրամադրության տակ` բանակը վառելիքով ապահովելու նպատակով ածխահանքեր շահագործելու և ռազմական այլ օբյեկտներ կառուցելու նպատակով:

Եղիշե Ասծատրյանի գործունեությունը Հայաստանում սկսվել է 1947 թվականին, երբ գործուղման ավարտից հետո նշանակվել է Երևանի ալյումինի գործարանի շինարարության պետ: 1950 թվականից նա նշանակվել մի շարք կուսակցական ղեկավար աշխատանքներում: 1954 թվականին նշանակվել է ՀԿԿ Կենտկոմի արդյունաբերության, շինարարության և տրանսպորտի միացյալ բաժնի վարիչ և կարևոր դեր է խաղացել Գյումուշի, Արզնու, Երևանի էլեկտրակայանների, կաբելի, ավտոդողերի, Հայէլեկտրամաշ գործարանների, մի շարք կարևոր ավտոճանապարհների ու այլ օբյեկտների կառուցման գործում:

1960 թվականի սկզբին Եղիշե Ասծատրյանը նշանակվել է Հայաստանի ժողովրդական տնտեսության խորհրդի նախագահի պաշտոնում և լայն գործունեություն ծավալել արդյունաբերական ձեռնարկությունների արմատական վերակառուցման, նոր տեխնոլոգիաների արմատավորման, երկրի բոլոր շրջաններում արդյունաբերական ձեռնարկությունների մասնաճյուղերի կառուցման, մի շարք ՋԷԿ-երի ու գործարանների հիմնադրման բնագավառում:

Հաշվի առնելով Եղիշե Ասծատրյանի մեծ հեղինակությունը և տնտեսության զարգացման գործին անբասիր նվիրվածությունը, Հանրապետության ղեկավարությունը 1963 թվականին նրան է վստահել միաժամանակ երեք բարձր պաշտոններ` ՀԿԿ Կենտկոմի քարտուղար, ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ և կուսակցական-պետական վերահսկողության կոմիտեի նախագահ: Այնուհետև Հանրապետության նյութատեխնիկական մատակարարման բնագավառում պետական կարգ ու կանոն ստեղծելու նպատակով Եղիշե Ասծատրյանը նշանակվել է ՀԽՍՀ նյութատեխնիկական մատակարարման կոմիտեի նախագահ:

Հայաստանում իր աշխատանքային գործունեության ամբողջ ժամանակաշրջանում հայրենի Արցախը մշտապես եղել է Եղիշե Ասծատրյանի ուշադրության կենտրոնում: Նա կազմակերպել է տարբեր կարգի օգնություններ ԼՂԻՄ-ի տնտեսությանը և բնակավայրերին:

Նա Հանրապետության քաղաքական և պետական գործունեության ասպարեզում ամեներկարակյաց գործիչներից է և` ավելի քան 60 գիտատեխնիկական, տնտեսագիտական աշխատությունների հեղինակ:

Եղիշե Ասծատրյանը բնութագրվում է ոչ միայն որպես պետական, հասարակական և տնտեսական գործիչ, այլև որպես իր և շրջապատի նկատմամբ պահանջկոտ ու արդարամիտ քաղաքացի, մեծ հայրենասեր, նվիրված ընկեր ու բարեկամ:

Եղիշե Ասծատրյանի հուղարկավորության կապակցությամբ ստեղծված  կառավարական հանձնաժողով

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ