Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 28 նոյեմբերի 2008

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:

Հանձնաժողովը քննարկել է 4 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող` «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղի ոռոգման համակարգի վերակառուցում» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի ջրամատակարարման ցանցերի վերակառուցման նախագծում», «Օթևան» երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիա հասարակական կազմակերպության կողմից 2008 թվականին իրականացվող «Երևան քաղաքի Նոր Նորք համայնքի նախկին ուսանողական հանրակացարանի առաջին մասնաշենքի վերանորոգում» ծրագրերը:

«Ամերիկայի հայկական համագումար» կորպորացիայի Երևանի մասնաճյուղի կողմից իրականացվող ծրագրի նպատակն է Հանրապետության 37 հասցեում գտնվող հուշարձան-շենքի վերակառուցումը (շենքը բացառապես ծառայելու է ազգանվեր և հանրօգուտ բարեգործական նոր ծրագրերի մշակմանն ու իրագործմանը):

Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ