Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 24 նոյեմբերի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին և Միջազգային զարգացման նախարարության (DFID) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության պետ Պոլին Հեյսին:

Վարչապետը բարձր է գնահատել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության հետ համագործակցությունը և մինչ այժմ տարբեր ոլորտներում Միացյալ Թագավորության միջազգային զարգացման նախարարության իրականացրած ծրագրերը համարել է մեր երկրի համար կարևոր: Դրանք ուղղված են եղել կառավարման և ինստիտուցիոնալ համակարգի բարելավմանը, մասնավորապես, հանրային ոլորտի բարեփոխումներին, ծրագրային բյուջետավորման ընդլայնմանը, մարզերի զարգացմանը և այլն: Նկատի առնելով, որ Հայաստանը 2006թ. սկզբին դասվել է միջին եկամուտի ստորին շեմ ապահովող երկրների շարքը, իսկ ՄԹ միջազգային զարգացման նախարարության աջակցության քաղաքականությունը հիմնականում ուղղված է ցածր եկամուտ ունեցող երկրներում համապատասխան ծրագրերի իրագործմանը, Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշել է 2008թ. վերջին Հայաստանում ավարտել երկկողմ աջակցության ծրագիրը: Դեսպան Չարլզ Լոնսդեյլը և Միջազգային զարգացման նախարարության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության պետ Պոլին Հեյսը, այս կապակցությամբ, նշել են, որ այդպիսով Հայաստանի հետ փոխգործակցությունը չի ավարտվում. «Մենք շարունակելու ենք մեծ ուշադրությամբ հետևել Հայաստանի հետագա ընթացքին: Միջազգային կազմակերպությունների շրջանակում ցուցաբերվող մեր օժանդակությունից զատ, Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը շարունակելու է օժանդակել Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև սատարել տարածաշրջանում առկա հակամարտությունների, այդ թվում` ԼՂ հակամարտության, խաղաղ կարգավորմանը», - նշել են նրանք:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամին, Հայաստանի վրա դրա հնարավոր ազդեցության մեղմմանն ուղղված կառավարության մշակած համալիր միջոցառումներին:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ