Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 19 նոյեմբերի 2008

Այսօր տեղի է ունեցել Գործարարության աջակցման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Քննարկվել են Գործարարության աջակցման խորհրդի (ԳԱԽ) շրջանակներում թեմատիկ աշխատանքային խմբերի ձևավորման անհրաժեշտության և սկզբունքների, Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի բարելավման և զարգացման, ինչպես նաև ՀՀ հարկային վարչարարության ռազմավարության 2008-2011թթ. ծրագրի, գործողությունների (միջոցառումների) ցանկի և ժամանակացույցի վերաբերյալ առաջարկությունների, տնտեսության իրական հատվածի ֆինանսավորման խնդիրների, ԳԱԽ կազմում նոր անդամների հերթական ռոտացիայի մասին հարցերը:

Քննարկված հարցերի շարքում խորհուրդը հավանություն է տվել ԳԱԽ-ի շրջանակներում ոչ մշտական հիմունքներով գործող, այլ` անհրաժեշտության դեպքում ստեղծվող երեք թեմատիկ աշխատանքային խմբերի ձևավորմանը: Հարցը ներկայացնող` խորհրդի փոխնախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Ներսիսյանցն առաջարկել է ստեղծել Արտահանման և ներդրումների ներգրավման աջակցման և խրախուսման հարցերի, Հարկային և մաքսային վարչարարության կարգավորման և նորմատիվ փաստաթղթերի մշակման հարցերի, գործարար միջավայրը կարգավորող այլ ոլորտների (կադաստր, շինարարություն, ռեգիստր, հեղինակային իրավունք, դատարան, հողհատկացում և օգտագործում և այլն) վարչարարության բարելավման հարցերի աշխատանքային խմբեր: Առաջարկվել է խորհրդի անդամներից բացի, հիշյալ աշխատանքներին ներգրավել նաև պետական մարմինների ու այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների: Հանձնարարվել է ԳԱԽ քարտուղարությանը` մինչև խորհրդի հաջորդ նիստն ընկած ժամանակահատվածում, ձևավորել թեմատիկ աշխատանքային խմբերի կազմերը, խմբերի կազմից` խմբերի ղեկավարների թեկնածուներին և ներկայացնել ԳԱԽ հաջորդ նիստի հաստատմանը:

Գործարարության աջակցման խորհուրդն ի գիտություն է ընդունել Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի բարելավման և զարգացման, ինչպես նաև ՀՀ-ում հարկային վարչարարության ռազմավարության 2008-2011թթ. ծրագրի և գործողությունների ժամանակացույցի վերաբերյալ ԳԱԽ քարտուղարության և գործարար համայնքի անդամների կողմից արված առաջարկությունների վերաբերյալ պետական մարմիններում քննարկումների արդյունքները: ԳԱԽ քարտուղարության ներկայացրած տեղեկանքի համաձայն, ղեկավարվելով 2008թ. մայիսի 15-ի խորհրդի նիստի արձանագրության հանձնարարականով, ԳԱԽ գործարար համայնքը ներկայացնող շուրջ 50 կազմակերպություններին է տրամադրվել ՀՀ-ում հարկային վարչարարության կատարելագործման հայեցակարգի նախագիծը և գործողությունների (միջոցառումների) ժամանակացույցը` խնդրելով վերոհիշյալ փաստաթղթերի, ինչպես նաև ընդհանուր գործարար միջավայրի զարգացման խոչընդոտների և դրա բարելավմանն ուղղված առաջարկությունները ներկայացնել ԳԱԽ քարտուղարությանը` ամփոփելու և քննարկումներ կազմակերպելու համար: Ստացված առաջարկությունները քննարկելու նպատակով, ԳԱԽ քարտուղարությունը հուլիսի 4-ին` խորհրդի փոխնախագահ Վ. Ներսիսյանցի նախագահությամբ, հրավիրել է ԳԱԽ գործարար համայնքի (50-ի ակումբ) նիստ, որին մասնակցել են նաև ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության և մաքսային պետական կոմիտեի իրավասու աշխատակիցները: Քննարկումների արդյունքում արվել են բազմաթիվ առաջարկություններ և պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումներ անցկացնել նաև իրավասու պետական մարմիններում` շահագրգիռ նախարարություններում և գերատեսչություններում: Արդյունքում` ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն, առաջարկությունների փաթեթի վերաբերյալ ՀՀ պետական մարմիններից ստացված եզրակացությունների վերլուծությունից հետո, քարտուղարության կողմից կազմվել է ամփոփ տեղեկանք, որը և ներկայացվել է ԳԱԽ խորհրդին:

Գործարարության աջակցման խորհրդի քարտուղար, «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը խորհրդի անդամներին է ներկայացրել ՀՀ վարչապետի 2008թ. հոկտեմբերի 14-ի N854-Ա որոշմամբ իրականացված խորհրդի կազմից նոր ութ անդամների հերթական ռոտացիայի արդյունքները, որն ի գիտություն է ընդունվել խորհրդի կողմից: Տեղեկանքի համաձայն, գործարարության աջակցման խորհրդի կազմում ռոտացիոն կարգով ընդգրկվել են «Արմենիան Քափըր Փրոգրամ» և «Ամերիա» ՓԲԸ-ների գործադիր տնօրենները, «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահը, «Էլեկտրասարք» և «Տոսպ» տրիկոտաժի ֆաբրիկա» ԲԲԸ-ների, «Ռուսալ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենները, «Լիկվոր» դեղագործական ընկերություն» ՍՊԸ-ի տնօրենը և «Հայաստանի բանկերի միություն» իրավաբանական անձանց միության նախագահը: Առաջարկվել է «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը», «Հայաստանի բանկերի միությունը» խորհրդում ներառել ոչ թե ռոտացիոն, այլ մշտական հիմունքներով: Քանի որ առաջարկությունը ենթադրում է ընդունված կարգի փոփոխություն, որոշվել է քննարկել այդ փոփոխության հնարավորությունը:

Նիստում անդրադարձ է եղել համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի պայմաններում ՀՀ տնտեսության դիմադրողականության բարձրացմանը, ճգնաժամի ազդեցության մեղմմանն ուղղված կառավարության կողմից նախատեսվող միջոցառումներին: Վարչապետը ևս մեկ անգամ վերահաստատել է կառավարության պատրաստակամությունը` աջակցելու բոլոր այն գործնական առաջարկություններին, հիմնավորված ծրագրերին, որոնք կներկայացվեն օժանդակություն ստանալու ակնկալիքով: Տիգրան Սարգսյանը խորհրդի նիստի մասնակիցներին տեղեկացրել է նաև Համաշխարհային բանկի և այլ ֆինանսական կառույցների հետ կառավարության կողմից վարվող բանակցությունների ընթացքը և լրացուցիչ միջոցների ներգրավման հնարավորությունները:


Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ