Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 13 նոյեմբերի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սինցզիանի ինքնավար շրջանի պատվիրակությանը` շրջանի քաղաքական ժողովրդական խորհրդակցական խորհրդի համաչինական կոմիտեի նախագահ Այսխայջի Քրեմուբայի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են շրջանի կառավարության նախագահի տեղակալ Խու Վեյը, կառավարության այլ պաշտոնյաներ և գործարարներ, ովքեր Հայաստան են ժամանել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում մեր երկրի հետ համագործակցություն սկսելու նպատակով:

Վարչապետը ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել պատվիրակության անդամների հետ քննարկել համագործակցության հնարավոր ուղղությունները` կարևորելով ՉԺՀ-ի հետ սոցիալ-տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում կապերի սերտացումն ու երկու երկրների միջև գործակցությունը նոր նախաձեռնություններով ընդլայնելը: Տիգրան Սարգսյանը նշել է, թե հատկապես համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում արդյունավետ համագործակցությունը թույլ կտա ավելի հեշտությամբ հաղթահարել դժվարությունները:

Շուրջ 21 մլն բնակչություն ունեցող Սինցզիանի շրջանի պատվիրակության ղեկավարը ՀՀ վարչապետին ներկայացրել է շրջանի արագ զարգացող տնտեսության ներկայիս վիճակն ու ծրագրերը, նշելով, որ հետաքրքրված են Հայաստանի հետ շինանյութերի արտադրության, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում համագործակցություն ծավալելու: Նա ուրախությամբ է նշել, որ երկկողմ կապերը սերտանում են փոխադարձ այցելություններով` վկայակոչելով մինչ այժմ Սինցզիանի շրջան ՀՀ կառավարության, ԱԺ-ի և գործարար համայնքի ներկայացուցիչների այցելությունները: Այսխայջի Քրեմուբայը, օգտվելով հանդիպման պատեհ առիթից, Հայաստանի ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցել Սինցզիանի ամենամյա խոշոր տոնավաճառին, որտեղ կարելի է բազմաթիվ փոխշահավետ ծրագրեր քննարկել, կապեր հաստատել և սկիզբ դնել նոր համագործակցության:

ՀՀ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և վստահեցրել, որ հայկական կողմից անպատճառ պատվիրակություն կմեկնի տոնավաճառին մասնակցելու:

ՀՀ վարչապետի և ՉԺՀ-ի պատվիրակության հանդիպմանը ներկա են եղել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, համապատասխան ոլորտների նախարարներ: Նախարարներին առաջարկվել է պատվիրակության անդամների հետ հանդիպումից հետո ավելի առարկայական քննարկել փոխգործակցության հնարավորությունները:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ