Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 5 դեկտեմբերի 2002

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ Ելնելով ՀՀ առողջապահության ոլորտում պետական նպատակային ծրագրերի խթանման անհրաժեշտությունից, կառավարությունը հավանություն տվեց նշված ծրագրերի ներքո Հիմնական ծառայությունների փաթեթի հետագա բարելավման ծրագրին և միջոցառումների ժամանակացույցին։ Փաթեթը ներառում է սոցիալական նշանակություն ունեցող մի շարք հիվանդությունների բուժման և անվճարունակ (անապահով) խավերի առողջապահական խնդիրների լուծման միջոցառումներ։ Մեկ այլ որոշմամբ, հաստատվեց նաև Երևան քաղաքի առողջապահական հաստատությունների օպտիմալացման գլխավոր պլանը և ժամանակացույցը։ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն, հաստատվեցին պոլիկլինիկաների, առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, գյուղական բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները։ Նիստում հաստատվեց նաև Երևանի առողջապահական հաստատությունների օպտիմալացման գլխավոր պլանը և ժամանակացույցը: Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2002 թ. հուլիսի 1-ին Երևանում ստորագրված Զարգացման վարկային համաձայնագրի (Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագիր) պահանջներին համապատասխան, գործադիրը իր պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացրեց 75 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Երևան քաղաքում 1987-1991 թթ. պետական կամ հասարակական կարիքների համար իրացված տարածքների բնակտարածություններից զրկված, ինչպես նաև վթարային շենքերի բնակիչների բնակարանային խնդիրների (ներառյալ շենքերի վերաբնակեցման և քանդման խնդիրների) լուծման նպատակով, կառավարությունը որոշեց 2002 թ. իր պահուստային ֆոնդից Երևանի քաղաքապետարանին կատարել որոշակի հատկացումներ: Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2000 թ. հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում բազմաբնակարան շենքերի գազաֆիկացումը և գազամատակարարումը վերականգնելու մասին» որոշումը, ինչպես նաև նշված որոշմամբ ամրագրված գործընթացները հանրապետությունում առավել արդյունավետ իրականացնելու և մարդկանց անվտանգությունն ապահովելու նպատակով, գործադիրը հաստատեց «Բազմաբնակարան շենքերի գազամատակարարման համակարգերի վերականգնման (վերակառուցման) ժամանակավոր կարգը։ Հանրապետությունում առկա սոցիալ-տնտեսական ցուցանիշների վերաբերյալ տնային տնտեսությունների մակարդակով անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման, նաև աղքատությունը բնութագրող ցուցանիշների մոնիտորինգի համակարգի ներդրման նպատակով, կառավարությունը որոշեց առաջարկել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը‘ ապահովել տնային տնտեսությունների պարբերական (յուրաքանչյուր տարի) հետազոտությունների անցկացման հետ կապված աշխատանքների իրականացումը։ Նիստում որոշվեց ընդունվեց «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ՀՀ կառավարության լիազորած մարմին ճանաչել սոցիալական ապահովության նախարարությունը։ Հանձնարարվեց սոցապ նախարարությանը յուրաքանչյուր տարվա մինչև օգոստոսի 1-ը կառավարություն ներկայացնել հաջորդ բյուջետային տարում քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի մեծության և վարձատրության համակարգի վերաբերյալ զեկույց ու հիմնավորված եզրակացություն‘ ելնելով աշխատանքի շուկայի վերլուծության արդյունքներից։ Նախարարությանը հանձնարարվեց նաև‘ ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի հետ, մինչև 2003 թ. մարտի 1-ը մշակել և կառավարություն ներկայացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի շուկայի վերլուծության համար միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման ծրագիր»։ «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2002 թ. սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի բազային քարտեզների ստեղծման և օդալուսանկարահանման աշխատանքների իրականացման ծրագիրը հաստատելու մասին» որոշման համապատասխան, կառավարությունը հաստատեց հանրապետության տարածքում տիեզերական հանութագրման աշխատանքների իրականացման տեխնիկական առաջադրանքը։ Նախագծում, որպես առաջնահերթ խնդիր, նախատեսված է նաև կազմակերպել ուսուցում ժամանակակից թվային քարտեզների ստեղծման, բարձունքային տվյալների ստացման, բազային քարտեզների թարմացման և ստեղծման ուղղությամբ։ Ելնելով ՀՀ կառավարության որդեգրած հանրակրթական համակարգի ռացիոնալացման քաղաքականությունից, հավանություն տրվեց Երևան քաղաքի և հանրապետության մարզերի հանրակրթական դպրոցների ռացիոնալացման պլաններին‘ դրանցով նախատեսված միջոցառումներն ավարտելու ժամկետ սահմանելով 2003 թ. սեպտեմբերը։ «Կրթության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատեց ՀՀ պետական բուհերի 2003-2004 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկերը։ Նկատի առնելով Սյունիքի մարզի Կապանի NN 4,8,11,12, Դիցամայրի, Ներքին Գյոդաքլուի, Քաջարանի N6 և Մուսալանի դպրոցների‘ գյուղապահպանման գործում ունեցած ռազմավարական նշանակությունից, գործադիրը լրացումներ կատարեց ՀՀ կառավարության 2001 թ. օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության աշակերտների թվից անկախ ֆինանսավորվող հանրակրթական դպրոցների ցանկը հաստատելու մասին» որոշման մեջ, աշակերտներով թերբեռնված այդ դպրոցները ներառելով որոշմամբ հաստատված ցանկում։ Այսօրվա նիստում ընդունվեցին տարբեր ոլորտների օրենսդրական կարգավորմանն ուղղված մի շարք օրինագծեր, որոնք բխում են նաև SAC-5 վարկի պահանջներից։ Այդ շարքում կառավարությունը հավանություն տվեց «Ապահովագրության մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Օրենքի հիմնական խնդիրը ապահովագրական համակարգի զարգացման, հուսալիության և բնականոն գործունեության ապահովումն ու ապահովագրողների գործունեության համար ազատ տնտեսական մրցակցության հավասար պայմանների ստեղծումն է։ Այս օրինագծի հետ կապված հավանություն տրվեց նաև ՀՀ քաղաքացիական, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքերում, ինչպես նաև «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքներում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերին։ Հավանություն տրվեց «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը կարգավորում է հրապարակային աճուրդների միջոցով գույքի, գույքային իրավունքների, մտավոր գործունեության արդյունքների և դրանց նկատմամբ իրավունքների իրացման, ինչպես նաև հրապարակային մրցույթների հետ կապված հարաբերությունները‘ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։ Այս օրինագծի հետ կապված, որոշվեց հավանություն տալ նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին։ Կառավարության անդամների հավանությանն արժանացավ նաև «Անվճարունակության (սնանկության) մասին» օրինագիծը, որով սահմանվում են պարտապանին անվճարունակ (սնանկ) ճանաչելու կամ պարտապանի կողմից սեփական անվճարունակությունը (սնանկությունը) հայտարարելու հիմքերն ու կարգը, անվճարունակ (սնանկ) ճանաչված պարտապանի ֆինանսական առողջացման և լուծարման ընթացակարգերն ու դրանց մասնակիցների իրավունքները, պարտականությունները։ Մեկ այլ օրինագծի ընդունմամբ, գործադիրը առաջարկեց փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի երկու կարևորագույն‘ գրավի իրավունքի և պարտավորությունները խախտելու համար պատասխանատվության ինստիտուտներում։ Փոփոխությունները պայմանավորված են նրանով, որպեսզի պարզեցվեն և հստակեցվեն գրավատուի պահանջների բավարարման ընթացակարգերը, օրենքով նախատեսված տոկոսների հաշվարկումը‘ տարամեկնաբանություններն ու օրենքի կամայական կիրառման հնարավորությունները բացառելու նպատակով։ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն, առանձին որոշումներով, կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում զենքի արտադրության, ինչպես նաև բորսային (ոչ ֆոնդային) առևտրի կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգերն ու լիցենզիաների ձևերը։ Մեկ այլ որոշմամբ, սահմանվեցին առանձին մասնագիտությունների գծով ոստիկանությունում ծառայություն անցնելու մասնագիտությունների ցանկը և դրանց համար նախատեսված առավելագույն տարիքային սահմանափակումները։ ՀՀ մաքսային օրենսգրքի համաձայն, կառավարությունը հաստատեց մաքսային արժեքի որոշման բացատրական նշումները։ Մեկ այլ որոշմամբ, հաստատվեց շարժական գույքի նկատմամբ գրավի, հիփոթեքի, ֆինանսական վարձակալության (լիզինգի) իրավունքի պետական գրանցման կարգը։ Ընդառաջելով Կանադայի Մոնրեալի քաղաքապետի առաջարկությանը‘ քույր քաղաք Երևանում կանադական թաղամաս հիմնադրելու վերաբերյալ, կառավարությունը որոշեց թույլատրել Երևանի քաղաքապետին Կ.Ուլնեցու փողոցին հարող տարածքից 4,5 հա մակերեսով հողամաս առանց մրցույթի, վարձակալության իրավունքով, 50 տարի ժամկետով կանադական կողմից լիազորված «Հ.Ռ.Ա.Ա.Ա.» ՍՊԸ-ին տրամադրելու համար։ Մեկ այլ որոշմամբ, նկատի առնելով «Զվարթնոց» օդանավակայանից Երևանի հիմնական մուտք հանդիսացող Մյասնիկյան հրապարակը հնարավորինս արագ կառուցապատելու անհրաժեշտությունը, գործադիրը նաև լիազորեց Երևանի քաղաքապետին և ՀՀ պետական գույքի կառավարման նախարարին‘ ընդունելու «Գառնի Գրուպ» ՍՊԸ-ի առաջարկությունը‘ Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող անավարտ շենքը սեփականության իրավունքով պետությանը փոխանցելու դիմաց Հյուսիսային պողոտայի հատվածից 1400 քմ առանց մրցույթի, վարձակալության իրավունքով, 99 տարի ժամկետով «Գառնի Գրուպ» ՍՊԸ-ին տրամադրելու, ինչպես նաև անավարտ շինարարության օբյեկտի սպասարկման հողամասից 1400 քմ հողամաս ընկերության օգտագործմանը թողնելու և գույքի փոխանակման պայմանագիր կնքելու համար։ Որոշմամբ, նշված անավարտ շինարարության օբյեկտը ավարտին հասցնելու և շահագործման հանձնելու համար պատվիրատու համարվեց Երևանի քաղաքապետը և նրան հանձնարարվեց երկշաբաթյա ժամկետում ՀՀ պետական գույքի կառավարման նախարարին ներկայացնել անհրաժեշտ ճարտարապետահատակագծային և տեխնիկական առաջադրանքը‘ այն համաձայնեցնելով ՀՀ քաղաքաշինության նախարարի հետ։ Հանձնարարվեց նաև ՀՀ պետական գույքի կառավարման նախարարին‘ համաձայնել «Միջազգային բիզնես կենտրոն» ՓԲԸ-ի առաջարկին և կնքել պայմանագիր‘ նրան Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող անավարտ շինարարության օբյեկտի շինարարական աշխատանքների կապալառու ճանաչելու և աշխատանքները մեկ տարվա ընթացքում իրականացնելու վերաբերյալ։ Նիստում գործադիրը որոշում ընդունեց դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների միջազգային օր սահմանելու մասին։ Որոշումներ ընդունվեցին նաև բարեգործական որակված մի շարք ծրագրերի շրջանակներում իրականացվելիք փոխհատուցումների վերաբերյալ։ Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի առաջին մասով‘ կառավարությունը որոշեց առաջարկել ՀՀ նախագահին 2002 թ. դեկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ին գումարել ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան‘ օրակարգում ունենալով ՀՀ 2003 թ. պետբյուջեի կատարումն ապահովող օրենքների նախագծերի փաթեթը, ինչպես նաև հերթական նստաշրջանից մնացած վերջին ընթերցումն անցնելիք մի շարք օրինագծեր ու ՀՀ օրենքներով պարտադրված անկախ հանձնաժողովների և Վերահսկիչ պալատի 2003 թ. տարեկան ծրագրերը։
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ