Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 12 նոյեմբերի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Կարոյանին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին, վարչապետը նշել է, որ Հայաստանի և Կիպրոսի միջև հարաբերություններն ունեն ջերմ, բարեկամական բնույթ, և անհրաժեշտ է ընդլայնել ու զարգացնել ավանդական կապերը: Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակության այցը լրացուցիչ խթան կհանդիսանա երկու երկրների միջև բազմակողմ հարաբերություններն առավել խորացնելու համար:

Ընդգծելով, որ սա իր առաջին այցն է Հայաստան, Մարիոս Կարոյանը նշել է, թե արդեն իսկ համոզվել է, որ բոլոր հնարավորությունները կան հայ-կիպրական հարաբերությունները տարբեր մակարդակներում` միջկառավարական, միջխորհրդարանական, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում ավելի խորացնելու, նոր մարտահրավերների, դժվարությունների դեմ համատեղ պայքարելու համար:

Երկկողմ կապերի հետագա սերտացման գործում պարոն Կարոյանը կարևորել է նաև կիպրահայ համայնքի դերը, որը, ըստ նրա, մեծ ներուժ ունի և իր ակտիվ մասնակցությունն է բերում Կիպրոսի Հանրապետության կյանքի բոլոր բնագավառներում:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել ԵՄ-Հայաստան հարաբերություններին ևս: Մարիոս Կարոյանը նշել է, որ Կիպրոսը` որպես ԵՄ անդամ երկիր, պատրաստ է աջակցել և առաջ մղել Հայաստանի ռազմավարական շահերը ԵՄ հարևանության քաղաքականության շրջանակներում, համատեղ քննարկել այդ ուղղությամբ Հայաստանի կողմից մշակվող ծրագրերն ու ներկայացնել Եվրամիությանը:

Գոհունակություն հայտնելով երկու երկրների միջև սկզբունքային հարցերում համաձայնության և փոխըմբռնման առկայության կապակցությամբ, վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է հատկապես երկկողմ տնտեսական կապերին նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը, որոնք, ըստ նրա, դեռևս հետ են մնում քաղաքական հարաբերությունների մակարդակից: Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ դրան կարող է նպաստել նաև երկու երկրների գործարարների միջև շփումների ակտիվացումը, մանավանդ որ պարոն Կարոյանի գլխավորած պատվիրակության կազմում քիչ չեն Կիպրոսի գործարար շրջանակների ներկայացուցիչները:

Հանդիպման ժամանակ վարչապետը Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահից հետաքրքրվել է նաև, թե համաշխարհային ֆինանսական ճգնաժամն ի՞նչ խնդիրներ է հարուցել Կիպրոսի տնտեսության համար: Մարիոս Կարոյանը տեղեկացրել է, որ մինչ այժմ ուղղակի բացասական ազդեցություն չի նկատվել, քանի որ Կիպրոսի բանկային համակարգը շատ առողջ է, սակայն երկրում շարունակում են նախազգուշական միջոցառումներ իրականացվել հատկապես Կիպրոսի տնտեսության համար կարևոր զբոսաշրջության և շինարարության ոլորտներում: Տիգրան Սարգսյանը, իր հերթին, հյուրին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկվող հակաճգնաժամային միջոցառումների, մշակվող ծրագրերի, տնտեսության ներկայիս վիճակի և զարգացման հեռանկարների մասին:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև թուրք-կիպրական և հայ-թուրքական հարաբերություններին ու այդ հարաբերություններում դեռևս առկա խնդիրներին:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ