Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 3 դեկտեմբերի 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպում է ունեցել միջազգային հակակոռուպցիոն աշխատանքային խմբի անդամ կազմակերպությունների ու դեսպանությունների ներկայացուցիչների հետ, որոնք իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանի իշխանություններին կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրի մշակման ու իրագործման խնդրում։ Հանդիպման մասնակիցների մեջ էին ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Եվրահանձնաժողովի դեսպանները, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Ռոյ Ռիվը, Եվրոպայի խորհրդի, Շվեյցարական զարգացման գործակալության, ՀԲ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ABA-CEELI կազմակերպության ներկայացուցիչները։ Հանդիպման սկզբում վարչապետը, մասնակից դեսպանների ու կազմակերպությունների այսպիսի ներկայությունը ուրախությամբ փաստելով, այն պայմանավորեց փոխադարձաբար կարևորվող կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրի, մեր երկրում ժողովրդավարական արժեքների արմատավորման հարցում մեծ շահագրգռությամբ ու հետաքրքրությամբ։ Անդրանիկ Մարգարյանը, շնորհակալություն հայտնելով բարեփոխումների իրականացմանը ներկա կազմակերպությունների ու երկրների ներկայացուցիչների կողմից մինչ այժմ ցուցաբերված զգալի աջակցությունը, հույս է հայտնել, որ այն այսուհետ էլ կշարունակվի‘ հասնելով վերջնական նպատակի իրագործմանը։ Այնուհետև վարչապետը հակիրճ ներկայացրել է հակակոռուպցիոն ծրագրի մշակման ընթացքը, նշելով, որ այդ աշխատանքները համակարգող հանձնաժողովի պատրաստած վերջնական տարբերակը կներկայացվի հանդիպման մասնակիցներին, այն արդեն ուղարկվել է կառավարության ստորաբաժանումներին‘ առաջարկներ ստանալու նպատակով, կներկայացվի նաև հասարակությանը‘ ստանալու դրա վերաբերյալ կարծիքներ ու առաջարկություններ, որոնք մինչև հաստատման ներկայացնելը, հաշվի կառնվեն։ Անդրանիկ Մարգարյանը տեղեկացրել է, որ ծրագրից բացի, հանձնարարված է զուգահեռաբար մշակել դրա իրագործման կարճաժամկետ ու միջնաժամկետ գործողությունների պլան, որպեսզի ծրագիրը չդառնա սոսկ բարի ցանկությունների փաստաթուղթ, այլ ունենա իրագործման հստակ մեխանիզմներ ու ժամկետներ։ Կառավարությունը, ըստ նրա ղեկավարի, նախատեսում է ծրագիրը հաստատել մինչև այս ամսվա ավարտը կամ եկող տարեսկզբին, որպեսզիայդ ծրագրից որոշակի միջոցառումներ նախատեսվեն նաև հունվարին հաստատվելիք կառավարության գործունեության ամենամյա միջոցառումների ցանկում։ Վարչապետը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է անցած երկու տարիներին ընդունված հակակոռուպցիոն բնույթի այն մի շարք օրինագծերն ու կառավարության որոշումները, նորմատիվային փաստաթղթերը, որոնք գործողության մեջ միտված են պաշտպանելու պետական պաշտոնյաներին իրենց ղեկավարների կամայականություններից, քաղաքացիներին‘ պետական պաշտոնյաների հետ ավելորդ շփումներից ու այդ ընթացքում վերջիններիս կողմից իրենց դիրքի չարաշահումներից, ուղղված են գործարար խավի գործունեությանը պետական միջամտության նվազեցմանը, պետական միջոցների ծախսման արդյունավետության բարձրացմանը և այլն։ Սա, ըստ Անդրանիկ Մարգարյանի, արվել է անկախ այն հանգամանքից, որ հակակոռուպցիոն ծրագիր է մշակվում, որովհետև կան հրատապ լուծում պահանջող խնդիրներ, որոնք օր առաջ պետք է լուծվեին, և պետության համար անհրաժեշտ քայլեր էին։ Կառավարության ղեկավարը նկատել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը մեկ օրենքով կամ ցանկության արձանագրմամբ չէ, որ պետք է լուծվի, այլ այդ ուղղությամբ ամենօրյա աշխատանքով, ընթացքում դրա արդյունավետության բարձրացմանն ուղղված նոր մոտեցումների կիրառմամբ։ Նա ընդգծել է, որ դա պետք է ցանկացած կառավարության ծրագրի բաղկացուցիչը լինի և ոչ թե լոզունգային բնույթ կրի‘ որևէ մեկին այդօրինակ հայտարարություններով դուր գալու համար։ Հանդիպման մասնակից դեսպաններն ու կազմակերպությունների ներկայացուցիչները‘ նշելով, որ բարձր են գնահատում երկրի նախագահի ու կառավարության քաղաքական կամքը‘ կոռուպցիայի դեմ պայքարելու գործում, վերահաստատել են աջակցության իրենց պատրաստակամությունը, խոստանալով ծրագրի վերջնական տարբերակի վերաբերյալ ներկայացնել իրենց առաջարկներն ու դիտողությունները և հետագայում էլ սատարել ծրագրի իրականացմանը։
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ