Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 30 նոյեմբերի 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։ Դրական գնահատելով արտգործնախարարության և դեսպանների գործունեությունը, վարչապետը նշել է, որ նրանց աշխատանքից շատ բան է կախված արտերկրում մեր պետության համապատասխան վարկանիշի ձևավորման, քաղաքացիական հասարակության կառուցման, ժողովրդավարական արժեքների արմատավորման, սոցիալական ու տնտեսական հիմնահարցերի լուծմանն ուղղված քայլերի իրական պատկերը աշխարհին ներկայացնելու գործում։ Անդրանիկ Մարգարյանը, մասնավորապես, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ուշադրությունն է հրավիրել առաջիկա նախագահական ընտրությունների շեմին հանրապետությունում առկա քաղաքական գործընթացները այլ երկրներում և սփյուռքահայության շրջանում ճշմարտացիորեն ներկայացնելու կարևորության վրա։ «Անկախացումից հետո անցած տասը տարիներին արտասահմանում մեր երկրի դիվանագիտական աշխատանքի սկիզբը ճիշտ է դրված և հույս ունեմ, որ նույն հաջողությամբ այսուհետև էլ կշարունակվի», -նշել է Անդրանիկ Մարգարյանը։ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը վարչապետին է ներկայացրել նախօրեին կայացած ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և դեսպանների տարեկան խորհրդաժողովի արդյունքները։ Նա նաև շնորհակալություն է հայտնել վարչապետին‘ արտգործնախարարության և դեսպանությունների խնդիրների նկատմամբ ցուցաբերած մշտական ուշադրության և հոգածության համար։ Նախարարը վստահեցրել է, որ սկսված աշխատանքը առաջիկայում ևս արժանի շարունակություն կունենա։ Հանդիպման ժամանակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը պատասխանել է դեսպաններին հետաքրքրող հարցերին։
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ