Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 4 նոյեմբերի 2008

Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ (ՀՄՀ)- Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Քննարկվել և հաստատվել են «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի «Ոռոգվող գյուղատնտեսություն» ենթածրագրի «Ենթակառուցվածք» բաղադրիչի վերանայված տարբերակը, «Ջրից դեպի Շուկա» բաղադրիչի «Ոռոգման կառավարման կազմակերպությունների կարողությունների ամրապնդում» խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում խորհրդատուի կողմից ներկայացված նախնական հաշվետվությունը:

«ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրենը օրակարգի հարցերի թվում կառավարման խորհրդին տեղեկատվություն է ներկայացրել նաև «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի «Ոռոգվող գյուղատնտեսություն» ենթածրագրի «Ենթակառուցվածք» բաղադրիչի շրջանակներում կնքված նախագծման և տեխնիկական վերահսկողության պայմանագրերի փոփոխության, ինչպես նաև ՀՄՀ-Հայաստան ծրագրի վարկային բաղադրիչի իրականացման ընթացքի վերաբերյալ:

Քննարկվել և հաստատվել են «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի գնումների պլանի փոփոխությունները ևս:

Կառավարման խորհրդին են ներկայացվել «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի Շահառուների խորհրդի նոր կազմի (2008-2009թթ.) ընտրությունների արդյունքները: Խորհուրդը քննարկել և հաստատել է նաև «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալի թափուր պաշտոնի համալրման համար անցկացված մրցույթի արդյունքները: Հարցազրույցի արդյունքում մրցութային հանձնաժողովի անդամների կողմից առավելագույն գնահատականներ հավաքած թեկնածուների անունները կառավարման խորհրդի նիստում քննարկելուց և թեկնածությունները հավանության արժանացնելուց հետո, այդ թեկնածություններն ու հանձնաժողովի առաջարկած հերթականությունը կներկայացվի «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիա»-ին:

Քննարկված առաջին հարցի կապակցությամբ «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը նշել է, որ հաշվի առնելով վերջին երկու տարիներին ԱՄՆ դոլարի արժեզրկումը և շինարարական ապրանքների/աշխատանքների գնաճը` հնարավոր չէ ամբողջապես իրականացնել «Ոռոգվող գյուղատնտեսություն» ենթածրագրի «Ենթակառուցվածք» բաղադրիչի շրջանակներում նախատեսված աշխատանքները: Արդյունքում խնդիր է դրվել վերանայել ծրագիրը և կատարել ենթաբաղադրիչների արդյունավետ ընտրություն, հաշվի առնելով տեխնիկական, տնտեսական, բնապահպանական և սոցիալական գործոնները: Ծրագրի վերանայման գործընթացը սկսվել է 2008թ. մարտին և ավարտվել սեպտեմբերին: Ըստ Արա Հովսեփյանի, վերանայման աշխատանքներին մասնակցել են նաև ՀՄԿ-ի տեղական և վաշինգտոնյան գրասենյակի ներկայացուցիչները` «Ջեյկոբս» (ՄԲ) մասնագիտական ընկերության ներկայացուցիչների հետ համատեղ: Աշխատանքների ընթացքում «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ում ձևավորված վերանայման թիմը սերտորեն համագործակցել է նաև ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի, նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչների հետ, խորհրդատվական գործընթաց է իրականացվել ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) և համայնքների հետ, կատարվել են դաշտային այցելություններ: Տևական համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել է «Ենթակառուցվածք» բաղադրիչի վերանայման հայեցակարգի վերջնական տարբերակը, որն արժանացել է նաև «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հավանությանը:

Նշվել է, որ վերանայված ծրագրի համաձայն, մինչև 2011թ. սեպտեմբեր նախատեսվում է 6 մայր ջրանցքում իրականացնել վթարային կառուցվածքների և հատվածների վերականգնում, ինքնահոս 7 համակարգի կառուցում, 18 պոմպակայանի վերականգնում, Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի մայր կոլեկտորների, արտեզյան/խորքային հորերի վերականգնում և դիմահար կառուցվածքների վերացում, երրորդ կարգի ջրանցքների վերականգնում` ՋՕԸ-ների 15 տոկոս համաֆինանսավորմամբ: Վերանայված ենթակառուցվածք բաղադրիչի արժեքը կազմում է 107.2 մլն ԱՄՆ դոլար: Վերականգնման/կառուցման արդյունքում ՀՄՀ-Հայաստանի շահառուների թիվը կկազմի 106,161 մարդ` 286 համայնքում, որտեղ ընդհանուր բնակչության թիվը կազմում է 473,360 մարդ (որից 244,721-ը կանայք):

ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի ՀՄՀ-Հայաստանի ոռոգման ծրագրի խորհրդատուի և ՀՄԿ-ի միջև քննարկումների արդյունքում որոշում է կայացվել, որ առավել նպատակահարմար է «Ենթակառուցվածք» բաղադրիչի շրջանակներում իրականացվելիք վերահսկողությունը հանձնարարել մեկ մասնագիտացված ընկերության: Վերջինս կնպաստի առավել որակյալ տեխնիկական վերահսկողության իրականացմանը, ինչպես նաև իրականացվող աշխատանքներին համապատասխան միջազգային մասնագետների ներգրավմանը, որն էլ իր հերթին կբերի նոր մասնագիտական հմտությունների և միջազգային փորձի փոխանակմանն ու խորացմանը:

Խորհրդի նիստում նշվել է նաև, որ ՀՄՀ-Հայաստան ծրագրի շահառուների խորհրդի երրորդ կազմի ընտրությունը տեղի է ունեցել 2008թ. սեպտեմբերի 27-ին: Ընտրությանը մասնակցության հայտ է ներկայացրել ՀՀ-ում գրանցված և գործող 396 հասարակական կազմակերպություն, միություն, հիմնադրամ, ջրօգտագործողների ընկերություններ, գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվներ և այլ ոչ պետական, ոչ առևտրային կազմակերպություններ: Փակ գաղտնի քվեարկության արդյունքում, շահառուների խորհրդի անդամ է ընտրվել 15 թեկնածու, որից 4-ը կանայք են: Նրանք ներկայացնում են հանրապետության 7 մարզ: 2008թ. հոկտեմբերի 13-ին տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկության արդյունքում շահառուների խորհրդի 5 անդամ պատվիրակվել է կառավարման խորհուրդ:

«ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրենը զեկուցել է, որ 2008թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ, ծրագրով նախատեսված 1,500,000 ԱՄՆ դոլար վարկային միջոցներն ամբողջությամբ տեղաբաշխվել են: Բոլոր վարկերը տրամադրվել են միայն ՀՀ դրամով: Տրամադրված վարկերի միջին չափը կազմել է 3,674,000 դրամ:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ