Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 29 նոյեմբերի 2002

Նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց հանձնաժողովի նախագահ Վ.Մովսիսյանը: Հանձնաժողովը քննարկեց 2002-2004 թվականների ընթացքում իրականացվող 4 երկարաժամկետ և 3 կարճաժամկետ բարեգործական ծրագիր: Մասնավորապես` նիստում քննարկվեց և հաստատվեց Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից իրականացվող «Տավուշի մարզի Դեղձավանի դպրոցի շենքի կառուցում» ծրագիրը, որի նպատակն է ավարտել նշված դպրոցի շինարարական աշխատանքները։ Հաստատվեց նաև Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից իրականացվող մյուս՝ «Վայոց Ձորի Հերմոն գյուղի խմելու ջրի համակարգի վերակառուցում» ծրագիրը, որի իրականացումը հնարավորություն կտա նշված գյուղում սպառողներին ապահովել 8 լ/վրկ ջրաքանակ և 100%-ով լուծել գյուղի ջրամատակարարաման խնդիրը։ Քննարկվեց և հաստատվեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ «Օթևան» ԵՄՔԸ հասարակական կազմակերպության կողմից Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում, Արագածոտնի մարզի Ջրամբար ավանում և Երևանում իրականացվող շինարարական ծրագիրը, որը նախատեսում է 70 փախստական ընտանիքների ապահովել բնակարաններով, լուծել Էջմիածնի «Արագած-5» թաղամասի ծերանոցի անխափան ջրամատակարարման հարցը, վերանորոգել Արագածոտնի մարզի Ջրամբար ավանի Փախստականներով բնակեցված թիվ 3 շենքի տանիքը։ Նիստում հաստատվեց նաև «Միջազգային ակցիա սովի դեմ» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող ծրագիրը, որի նպատակն է Սյունիքի մարզի Սիսիանի գյուղական շրջաններում բարելավել չքավոր համայնքների կենսամակարդակը։ Քննարկվեցին և հաստատվեցին նաև «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող երկու՝ «Բարեկեցիկ մանկություն-2» — «Առողջ կյանք-2» ծրագրերը, որոնցից առաջինը նպատակ ունի բարելավել Նոր Նորք համայնքի թիվ 9 մանկապարտեզի սաների կենցաղային, կրթական և առողջապահական պայմանները, իսկ երկրորդը՝ վերանորոգել Երևանի «Շտապ օգնություն» գիտա-բժշկական կենտրոնի թիվ 3 հիվանդասենյակները և կենտրոնն ապահովել բժշկական սարքավորումներով և պարագաներով։ Հանձնաժողովը քննարկեց և հաստատեց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության գիտական կենտրոնի կողմից 2002-2003թթ. իրականացվող «Չարորակ ուռուցքներով տառապող հիվանդների հեռահար ճառագայթային բուժման արդյունավետության բարձրացումը» ծրագիրը, որի հիմնական նպատակն է հիվանդների ճառագայթային բուժմանը նախորդող գործընթացների բարելավումը։ Քննարկվեց և հաստատվեց «Արշավիր և Պայծառ Աբրահամյաններ» բարեգործական հիմնադրամի «Բնակարան» ծրագիրը, որի նպատակն է գնել Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 38 — 39 հանրակացարանային շենքերը և անհատույց տրամադրել այնտեղ բնակվող փախստականներին։ Նիստում անդրադարձ եղավ նաև առանձին բարեգործական ու հասարակական կազմակերպությունների հասցեով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ու բաշխման և այլ հարցերի:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ