Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 29 հոկտեմբերի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի մասնաճյուղերի տնօրեն Մայքլ Դեյվին և ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Մայքլ Վայնսթայնին: ՀՀ վարչապետը և Եվրոբանկի ներկայացուցիչները երկուստեք բարձր են գնահատել Հայաստանում բանկի գործունեությունը և իրականացվող ծրագրերի շուրջ համագործակցությունը, որը, նրանց բնորոշմամբ, վերջին տարիներին զարգացման լավ տեմպեր է արձանագրել: Մայքլ Դեյվին տեղեկացրել է, որ այժմ բանկն աշխատում է Հայաստանի հետ առաջիկա երեք տարիների համագործակցության ռազմավարության մշակման ուղղությամբ: Այն արդեն եկող տարվա հունվարին կքննարկվի բանկի տնօրենների խորհրդում:

Իբրև ընդլանվող համագործակցության օրինակ, ՀՀ կառավարության ղեկավարը նշել և ողջունել է Եվրոբանկի կողմից հայաստանյան «Արարատբանկ»-ի բաժնետոմսերի որոշակի բաժնեմասի ձեռքբերման փաստը, ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է հնարավորինս աջակցել բանկի գործունեությանը Հայաստանում:

ՎԶԵԲ Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի մասնաճյուղերի տնօրեն պարոն Դեյվին «Արարատբանկ»-ում բաժնեմաս ձեռք բերելու կապակցությամբ ասել է, թե այդ գործարքն արտացոլում է Եվրոբանկի վստահությունը Հայաստանի բանկային համակարգի նկատմամբ: Նա նշել է, որ հայաստանյան 4 բանկում Եվրոբանկն արդեն ունի ներդրումներ, իսկ ընդհանուր առմամբ, 8 բանկի հետ կա հաստատված համագործակցություն:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել ՀՀ-ի վրա ֆինանսական ճգնաժամի հնարավոր ազդեցության կանխարգելման ուղղությամբ աշխատանքներին: Եվրոբանկի Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի մասնաճյուղերի տնօրենի հավաստմամբ, բանկի տնօրենները շատ մտահոգված են ֆինանսական ճգնաժամի ազդեցությամբ այն երկրների վրա, որտեղ ՎԶԵԲ-ն աշխատում է: Այս առումով, ՀՀ վարչապետն ընդգծել է հատկապես փոքր ու միջին ձեռնարկատիրության ֆինանսավորման զգալի ավելացման կարևորությունը: Տիգրան Սարգսյանը նշել է, որ հայաստանյան շուկան, այդ տեսանկյունից, մասնագիտորեն ուսումնասիրված է և հաշվարկված, թե առնվազն երեք տարվա ընթացքում շուկան որքան միջոցներ է ի վիճակի կլանելու:

Եվրոբանկի ներկայացուցիչը պատրաստակամություն է հայտնել աշխատել այն ուղղությամբ, որտեղ ՀՀ կառավարությունը հետաքրքրված կլինի և իր հերթին կարևորել է ՓՄՁ ոլորտն ուշադրության կենտրոնում պահելու առաջարկը` հավելելով, որ ՀՀ-ի հետ բանկի համագործակցության նոր ռազմավարության նախագծում ևս հիշյալ ոլորտի և բանկային համակարգի հետ աշխատանքի շարունակականությունը կարևորված է:

Դեկտեմբերին, ըստ Մայքլ Դեյվիի, նախատեսվում է Եվրոբանկի առաքելության այցը Հայաստան` ռազմավարության վերաբերյալ քննարկումների նպատակով: Նա հույս է հայտնել, որ համատեղ քննարկումների և համագործակցության արդյունքում, Եվրոբանկի հետ Հայաստանի հետագա հաջող գործակցությունը, իրագործվող ծրագրերի արդյունավետությունը երաշխավորված կլինի:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ