Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 24 հոկտեմբերի 2008


Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:


Խորհուրդը քննարկել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2008-2012թթ. միջոցառումների ծրագրի (ՀՌԻՄԾ) նախագծի 2-րդ գլխի, ինչպես նաև կոռուպցիայի մակարդակի գնահատման նպատակով մոնիտորինգի իրականացման կիրառվող մեթոդիկաների մասին հարցերը: Օրակարգի հարցերից մեկն էլ վերաբերվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի կազմում փոփոխություն կատարելուն, որի համաձայն հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀ նախագահի օգնական Գևորգ Կոստանյանը:


Խորհրդին ներկայացվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2008-2012թթ. միջոցառումների ծրագրի նախագծի 2-րդ գլուխը, որը վերաբերում է հակակոռուպցիոն քաղաքականությանը, ի տարբերություն 1-ին գլխի, որտեղ ներկայացված է կոռուպցիայի տարածվածությունը, առկա մակարդակը, անցած հինգ տարիներին իրականացված Հակակոռուպցիոն ռազմավարության արդյունքները: Փաստաթղթի համաձայն, ՀՀ կառավարությունը Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետ և համակարգված իրականացումն ապահովում է կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականության տարրերը ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների 2008-2012թթ. ծրագրի արդյունքների և միջոցների ամբողջականացման միջոցով: Ընդգծվել է, որ ՀՀ հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետ և համակարգված իրականացումն ապահովելու նպատակով, ՀՀ կառավարությունը շարունակելու է ձևավորել կոռուպցիայի դեմ պայքարում հանրային աջակցություն` քաղաքացիական հասարակության գործուն մասնակցության և հանրային քարոզչության միջոցով, ինչպես նաև` ապահովել ՀՀ հակակոռուպցիոն քաղաքականության պարբերական վերանայումն ու ճշգրտումը, դրա ներդաշնակությունը այլ ոլորտներում և բնագավառներում վարվող պետական քաղաքականության գերակայությունների հետ:


Անդրադառնալով ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի հիմնական սկզբունքներին ու նպատակներին, նշվել է, որ դրանք տարանջատվել են ըստ ակնկալվող արդյունքների` վերջնական (ազդեցություն), միջանկյալ և նախնական մակարդակներում, իսկ ՀՌԻՄԾ հիմնական նպատակը և ակնկալվող վերջնական արդյունքը` Հայաստանում կոռուպցիայի ընդհանուր մակարդակի էական կրճատումն է:


ՀՀ վարչապետի կողմից հանձնարարական է տրվել ծրագրի նախագծի 2-րդ գլխում կատարել համապատասխան փոփոխություններ, մասնավորապես` միտված ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի և մոնիտորինգի հանձնաժողովի դերի բարձրացմանը, գործառույթների առավել հստակեցմանը:


Նիստում քննարկվել են կոռուպցիայի մակարդակի գնահատման նպատակով մոնիտորինգի իրականացման կիրառվող մեթոդները ևս: Նշվել է, որ կոռուպցիայի գնահատումն անհրաժեշտ է այդ երևույթի դեմ պայքարի պետական քաղաքականության արդյունավետությունն ապահովելու համար: Կոռուպցիայի գնահատման խնդիրները ներառում են կոռուպցիայի մակարդակի և միտումների, տարածվածության և տեսակների, պատճառների և հետևանքների գնահատումը, որը կարևոր նախապայման է կոռուպցիայի կրճատմանն ուղղված նպատակային ծրագրեր մշակելու, իրականացնելու, վերահսկելու և ազդեցությունը գնահատելու համար: Նշվել է, որ Հայաստանում կոռուպցիոն երևույթի հետազոտություններն առաջին հերթին պետք է ուղղվեն մի կողմից` որոշակի ոլորտներում երկրում իրականացվող հակակոռուպցիոն ռազմավարությունների մոնիտորինգին և դրանց արդյունավետության, մյուս կողմից` հասարակության և թիրախ խմբերի կողմից այդ ռազմավարությունների ազդեցության ընկալման գնահատմանը:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ