Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 21 հոկտեմբերի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական խոսքը Ջանիկ Ջանոյանի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ

Հարգելի Ջանիկ Ջանոյան

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան 80-ամյակի կապակցությամբ:

Ձեր ապրած երկարատև անբասիր կյանքն ու գործունեությունը անխզելիորեն կապված են վերջին մի քանի տասնամյակի մեր երկրի ու ժողովրդի կենսագրությանը, որը լի է թե՛ ակնառու հաջողություններով և թե՛ բազում դժվարություններով:

Երկար տարիներ պատասխանատու պաշտոններ զբաղեցնելով Խորհրդային Հայաստանի կառավարության կազմում, ավելի քան մեկուկես տասնամյակ ղեկավարելով երկրի ֆինանսական համակարգը, Դուք ձեռք եք բերել մեծ փորձ ու հմտություններ, կազմակերպչական ունակություններ, որոնք այնուհետ անկախության առաջին իսկ տարիներից ի սպաս եք դրել Հայաստանի Հանրապետության կայացման, երկրի ֆինանսների կառավարման, տնտեսության վերականգնման ազգաշահ գործին:

Երախտապարտ սերունդներն այսուհետ Ձեզ հիշելու են ոչ միայն որպես Հայաստանի երկրորդ Հանրապետության վերջին, այլև երրորդ Հանրապետության առաջին ֆինանսների նախարար, ում բախտ է վիճակվել իր ստորագրությունը դնելու նորանկախ Հայաստանի առաջին թղթադրամի նմուշի վրա:

Այսօր էլ Դուք շարունակում եք Ձեր բեղմնավոր ու արդյունավետ գործունեությունը Զարգացման հայկական բանկի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում` անընդմեջ վերընտրվելով արդեն 14-րդ անգամ:

Կրկին շնորհավորելով ծննդյան 80-ամյակի կապակցությամբ, մաղթում եմ Ձեզ առողջություն և անսպառ եռանդ, երջանկություն և ստեղծագործական աշխատանքի նորանոր տարիներ` ի նպաստ մեր երկրի ու ժողովրդի հետագա բարգավաճման:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ