Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 26 նոյեմբերի 2002

Այսօր «Արմենիա» հյուրանոցային համալիրի դահլիճում տեղի է ունեցել Համահայկական երիտասարդական առաջին խորհրդակցության հանդիսավոր բացումը: Խորհրդակցությունը բացել է ՀՀ վարչապետ, «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանը: Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին և հյուրերին, վարչապետը նշել է, որ իր գոյության ընթացքում առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունը կարողանում է կազմակերպել երիտասարդական այնպիսի հավաք, որ հիմք է դառնում մեր ապագա բոլոր հաջողությունների համար, որ տասը տարի հետո այստեղ ներկա երիտասարդներով հավաքվեն և արդեն Հայաստանի Հանրապետության հետագա զարգացումն ապահովեն։ Դիմելով սփյուռքից, Արցախից, Ջավախքից Հայաստան ժամանած երիտասարդներին, Անդրանիկ Մարգարյանն ավելացրել է. «Ստեղծեք այն բոլոր նպաստավոր պայմանները, որ կարողանաք 10-15 տարի հետո երիտասարդությանն ասել‘ 15 տարի առաջ Հայաստանի Հանրապետությունում հնարավորություն տվեցին հավաքվելու, մենք մեր խնդիրները լուծեցինք և էստաֆետը հանձնում ենք ձեզ»։ Նա ընդգծել է, որ այս խորհրդակցությունում քննարկվելիք հարցերն ածանցվում են «Հայրենիք-սփյուռք» նախորդ երկու համաժողովներում քննարկված խնդիրներից։ Դրանցից մեկը Համահայկական երիտասարդական հիմնադրամի ստեղծումն էր, որն, ըստ վարչապետի, իր կարճատև գործունեության ընթացքում զգալի արդյունքների է հասել։ Մասնավորապես, ստեղծվել են հիմնադրամի երևանյան գրասենյակը, Ծաղկաձորյան համալիրը. «Կարծում եմ, հաջորդ տարի արդեն այն կգործի, դուք կարող եք լիովին օգտվել ստեղծված հնարավորություններից, և այն կլինի ոչ միայն հանգստյան գոտի, այլև‘ աշխատելու։ Ամենակարևորը, ծրագրերը, որ դուք այսօր կընդունեք, 2003 թ.-ին գործելիք աշխատանքային խմբերը և այն խորհրդակցական մարմինը, որ կփորձեք այսօր ստեղծել, հուսով եմ, իրենց արդյունքները կտան» -ասել է ՀՀ վարչապետը. «Այն ուշադրությունը, որ ՀՀ նախագահը, կառավարությունը, հանրապետության երիտասարդական կազմակերպությունները ցուցաբերում են համահայկական երիտասարդական կառույցների կայացման հարցում, միտված է ապագային»։ Միաժամանակ, ըստ նրա, չպետք է հանգստանալ ձեռք բերածով կամ բավարարվել միայն հավաքներով ու ընդհանուր խնդիրներով. «Ավելի լավ է փոքր խնդիր դնենք մեր առջև և հաջորդ անգամ կարողանանք այդ խնդիրը լուծած գալ։ Եթե չենք լուծում այսօր, ապա պետք է իմանանք, թե երբ է դա հնարավոր, ասենք‘ երեք տարի հետո, և նշենք, թե ամեն տարի ինչ ենք անելու», -ասել է Անդրանիկ Մարգարյանը։ Ըստ վարչապետի, այն անձինք և կազմակերպությունները, միջոցառումների անցկացման այն ձևը, որ ընտրել են երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրինությունն ու հոգաբարձուների խորհուրդը, վստահություն են ներշնչում, որ ջանքերն իրոք դրական արդյունքների են հանգեցնելու. «Մենք, իբրև հայ, ազգային նպատակներ, խնդիրներ ունենք, և այդ խնդիրները հարկավոր է միասին լուծել», -ընդգծել է վարչապետը։ Մեկ անգամ ևս շնորհավորելով խորհրդակցության մասնակիցներին և կազմակերպիչներին‘ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հաջող ու բեղմնավոր աշխատանք է մաղթել նրանց։
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ