Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 16 հոկտեմբերի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մամուլի ասուլիսը

Բարև Ձեզ, հարգելի լրագրողներ, առաջին հերթին ուզում եմ բոլորիդ շնորհավորել Հայ մամուլի օրվա կապակցությամբ, ցանկանալ ստեղծագործ հաջողություններ ձեզ, ձեր գործընկերներին: Կարծում եմ, մենք ձեզ հետ միասին դեռ շատ անելիքներ ունենք, որպեսզի այս դաշտում հասնենք այնպիսի հաջողությունների, որը կգոհացնի ե՛ւ ձեզ, ե՛ւ մեր հասարակությանը: Սրտանց բոլորիդ շնորհավորում եմ:

Այժմ հարգելի լրագրողներ, ձեզ հակիրճ կներկայացնեմ Միացյալ Նահանգներ կատարած մեր այցելության արդյունքները և հետո կպատասխանեմ ձեզ հետաքրքրող հարցերին:

Հանդիպումները կբաժանեմ երեք մասի: Առաջին խումբը` քաղաքական բովանդակություն ունեցող հանդիպումներն էին Միացյալ Նահանգների վարչակազմի հետ: Երկրորդ խումբը` Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների, և երրորդ խումբը` հայկական լոբբիստական կազմակերպությունների հետ:

Հանդիպումների առաջին խմբում, իհարկե, կարևորվում է ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնիի հետ հանդիպումը, որտեղ քննարկվեցին առաջին հերթին քաղաքական բովանդակություն ունեցող խնդիրներ: Դիք Չեյնին ներկայացրեց իր գնահատականները ֆինանսական ճգնաժամի վերաբերյալ և այն գործողությունները, որ իրականացնում է Բուշի վարչակազմը` չեզոքացնելու ֆինանսական ճգնաժամի բացասական հետևանքները: Քննարկվեցին նաև հարցեր, որոնք վերաբերում են հայ-ամերիկյան համագործակցությանը, ղարաբաղյան խնդրին, հայ-թուրքական հարաբերություններին, որոնց դուք քաջատեղյակ եք: Մեր դիրքորոշումն այդ խնդրի վերաբերյալ, որը մշտապես հնչեցվել է հանրապետության նախագահի կողմից, մասնավորապես, այն է, որ մենք պատրաստ ենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ կարգավորել առանց նախապայմանների, որ նախապայմաններ առաջ են քաշվում Թուրքիայի կողմից: Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում մեր հաստատուն մոտեցումն այն է, որ մենք տեսնում ենք այդ խնդրի լուծումը հենց Մինսկի խմբում, որտեղ կա բավականին լուրջ առաջընթաց: Նույն թեմաների շուրջ խոսակցություն գնաց նաև Կոնդոլիզա Ռայսի հետ, ավելացան Հազարամյակի մարտահրավերների ծրագրի հետ կապված մեր անելիքները ևս: Կատարված աշխատանքները տիկին քարտուղարի կողմից բավականին բարձր գնահատվեցին: Շեշտադրումներ եղան բարեփոխումների վրա, մասնավորապես, չափազանց դրական գնահատվեցին մեր կառավարության ջանքերը և ծրագրերը այդ բարեփոխումների առումով, և մենք ստացանք հավաստիացումներ, որ այդ ծրագրերն ունենալու են Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը: Հազարամյակի մարտահրավերների գրասենյակում մանրակրկիտ քննարկվեց Հազարամյակի մարտահրավերների ծրագրի իրականացումը ՀՀ-ում` ըստ բոլոր բաղադրամասերի: Մենք նաև քննարկեցինք այն չափորոշիչները, որոնցով գնահատվում են ժողովրդավարական բարեփոխումները Հայաստանում, խնդիրները, որոնք առկա են և ի՞նչ միջոցառումներ ենք իրականացնում, որպեսզի ժողովրդավարական հասարակության ձևավորումն ընթանա արագ տեմպերով, և այդ ինստիտուտներն ամրապնդվեն Հայաստանի Հանրապետությունում: Դրական գնահատվեցին նաև այն աշխատանքները, որոնք մինչև այսօր ՀՀ-ում կատարվել են Հազարամյակի մարտահրավերներ ծրագրի շրջանակներում:

Երկու հանդիպումներ եղան նախարարների կարգավիճակով. մասնավորապես, Միացյալ Նահանգների առևտրի ներկայացուցիչ Սյուզան Շվաբի հետ մենք քննարկեցինք պայմանագրեր ստորագրելու հնարավորությունները, որոնք բարենպաստ պայմաններ կստեղծեն մի կողմից` ՀՀ-ում Միացյալ Նահանգների իրականացրած ներդրումների պաշտպանության, մյուս կողմից` այն ընկերությունների և բիզնեսների համար բարենպաստ առևտրային ռեժիմների ապահովման նպատակով, որոնք հետաքրքրություն ունեն մեր երկրում: Մասնավորապես, պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ տեխնիկական թիմ կմեկնի Միացյալ Նահանգներ և ԱՄՆ առևտրի ներկայացուցիչը հանձնարարականներ տվեց իր թիմին, որպեսզի նրանք` աշխատելով մեր ներկայացուցիչների հետ, պատրաստեն համապատասխան պայմանագրեր: Հանդիպում եղավ նաև Միացյալ Նահանգների առևտրի նախարարի` պարոն Կարլոս Գուտիերեսի հետ, որի ընթացքում մենք քննարկեցինք փոքր և միջին բիզնեսի զարգացման խնդիրները, մասնավորապես, փոքր և միջին բիզնեսի զարգացման ինստիտուցիոնալ կարողությունների օգտագործումը` Միացյալ Նահանգների կողմից օժանդակության տրամադրման ներքո, քանի որ կոնկրետ Միացյալ Նահանգների առևտրի նախարարությունը հարուստ փորձ ունի այս առումով: Երկրորդ խնդիրը ազատ տնտեսական գոտու ստեղծումն է ՀՀ-ում: Քանի որ մենք ունենք այդպիսի նպատակ, խնդրել ենք տեխնիկական օգնություն` հաշվի առնելով Միացյալ Նահանգների բավականին հարուստ փորձը այդ բնագավառում, և նույնպես մեր տեխնիկական առաքելության այցելության շրջանակներում կոնկրետ աշխատանքներ կիրականացվեն նաև այս բնագավառում: Առաջին հերթին դա Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենի հետ հանդիպումն էր, որը, իհարկե, մեզ համար ունի կարևորագույն նշանակություն մի քանի առումներով: Առաջինը` Արժութային հիմնադրամը նախապատրաստում և իրականացնում է միջոցառումներ, որոնց նպատակն է կանխել ֆինանսական ճգնաժամի բացասական հետևանքները, և այն գործիքակազմը, որ առաջարկվում է Արժութային հիմնադրամի կողմից և այն առաջարկությունները, որոնք պատրաստվում են` ոչ միայն զարգացած երկրների, այլև անցումային տնտեսություն ունեցող երկրների համար, խիստ կարևոր են մեզ համար: Այդ հանդիպման ժամանակ առարկայորեն քննարկվեց, թե ՀՀ-ում ինչպիսի՞ կարողություններ են ձևավորվել և արդյոք մենք ունե՞նք բավարար կարողություններ` դիմակայելու տարբեր փորձությունների, որոնց կարող ենք հանդիպել: Այդ տեսակետից չափազանց բարձր գնահատվեց իրականացված ծրագիրը Արժութային հիմնադրամի հետ, այն նախապատրաստական աշխատանքները, որ մենք արդեն իսկ իրականացրել ենք այս տարի. մասնավորապես, հիմնադրամի մասնագետների հետ ճշգրտվել են մեր 2008թ. մակրոտնտեսական ցուցանիշները, լրացուցիչ միջոցառումներ են իրականացվել, որոնց նպատակն է ավելացնել ֆինանսական կարողության աստիճանը ՀՀ-ում, վերանայվել են հարկային մուտքերի ցուցանիշները` ավելացման ուղղությամբ, իրականացվել են ծախսային որոշ կրճատումներ, բյուջետային դեֆիցիտի կրճատում, ինչը հնարավորություն է տալիս մի կողմից` արդյունավետ պայքարել գնաճային ճնշումների դեմ, մյուս կողմից` բարձրացնել մեր տնտեսության ֆինանսական հուսալիությունը: Ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ եթե մենք ունենանք խնդիրներ վճարային հաշվեկշռի հետ, ընթացիկ ճեղքվածքի հետ, ապա կստանանք լրացուցիչ ֆինանսական օժանդակություն Արժութային հիմնադրամի կողմից, քանի որ հիմնադրամը հիմնականում հենց այդ առաքե

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ