Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 25 նոյեմբերի 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար Լեոնիդ Մալցևին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է երկու պետությունների պաշտպանունակության բարձրացմանն ուղղված համագործակցության զարգացումը, որի համար, ըստ նրա, նախարար Մալցևի այցը մեր երկիր լրացուցիչ խթան կհանդիսանա: Նա կարևորել է նաև այցի շրջանակներում Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվելիք երկկողմ համագործակցության 2003թ. ծրագիրը, որը հիմնված է ռազմատեխնիկական ոլորտի համագործակցությանը միտված՝ երկու երկրների մինչ այս ստորագրած փաստաթղթերի վրա: Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում իր անվտանգությունն ապահովող համակարգը, որն ամենևին չի ենթադրում, թե այլ համակարգ ընտրած երկրների հետ նա չպետք է համագործակցի: Հայաստանը և Բելառուսը բավականին հաջող համագործակցում են ԱՊՀ-ի և Կոլեկտիվ անվտանգության համաձայնագրի շրջանակներում, ռազմական ոլորտի փոխգործակցության համար ստեղծված է անհրաժեշտ իրավական դաշտ: ԲՀ պաշտպանության նախարար պարոն Մալցևը ևս նշելով, որ Բելառուսի և Հայաստանի միջև բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունները, բարձրաստիճան պաշտոնյաների հաճախակի փոխայցերը և երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը մեծ ներուժ է տնտեսական ու ռազմական ոլորտների գործակցության ընդլայնման համար, հույս է հայտնել, որ արդեն ձևավորված աշխատանքային խմբի շրջանակներում հնարավոր կլինի բազմաթիվ խնդիրներ տեղափոխել գործնական հարթություն, և ավելի արդյունավետ դարձնել համագործակցությունը:
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ