Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 25 նոյեմբերի 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է ԱՊՀ երկրների արհմիութենական կենտրոնները միավորող Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի նախագահ Վլադիմիր Շչերբակովին, որը Հայաստանում է գտնվում ՀԱՄԿ արտահերթ համագումարի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Նշելով, որ արհեստակցական միությունները մեծ դեր ունեն հասարակության հիմնախնդիրների լուծման, հատկապես աշխատավորության շահերի և իրավունքների պաշտպանության գործում, կողմերը կարևորել են հետխորհրդային նոր պայմաններում ԱՊՀ անդամ երկրների արհեստակցական միությունների միջև համագործակցության հետագա զարգացման նշանակությունը՝ իրավական և արդար հասարակության կառուցման ճանապարհին: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն իր գոհունակությունն է հայտնել ՀՀ արհմիութենական կազմակերպության հետ կառավարության սերտ համագործակցությունից, որն ուղղված է աշխատավորների սոցիալական պայմանների բարելավմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանն ու ստվերային տնտեսության դեմ պայքարին: Միաժամանակ, նա նշել է գործարար խավի համար նպաստավոր պայմանների ստեղծման կարևորությունը, ինչը երկրի տնտեսության զարգացման, հասարակության դինամիկ առաջընթացի նախադրյալներից է: Պարոն Վլ. Շչերբակովը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ղեկավարությանը, անձամբ վարչապետ Ա. Մարգարյանին՝ ԱՊՀ երկրների ինտեգրացիոն գործընթացներին ակտիվորեն նպաստելու համար և հույս հայտնել, որ Հայաստանի տնտեսության ու կյանքի մի շարք այլ ոլորտներում նկատելի աշխուժությունը հայ աշխատավորության կենսապայմանների աստիճանական բարելավման լավագույն հիմքն է: Հանդիպման վերջում վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հավաստել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է հնարավորինս աջակցելու մեր երկրի և ԱՊՀ երկրների արհեստակցական կազմակերպությունների համագործակցության սերտացմանը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ