Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 17 հոկտեմբերի 2008


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ, եվրոպական և եվրասիական հարցերի բյուրոյի ղեկավար Դենիել Ֆրիդին.

«Մենք ցանկանում ենք, որ հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացում ապրեն: Դուք հիմա ունեք նոր հնարավորություններ, մենք` Հայաստանում ունենք նոր դեսպան և ցանկանում ենք այդ հնարավորություններն օգտագործել ի շահ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման: Հզոր, ինքնիշխան, ժողովրդավարական Հայաստանը նաև տարածաշրջանի համար է կարևոր»,- ՀՀ վարչապետի հետ հանդիպմանն ասել է Դենիել Ֆրիդը` հետաքրքրվելով ՀՀ կառավարության ղեկավարի վաշինգտոնյան այցի արդյունքների, ֆինանսական ճգնաժամի և ՀՀ-ի վրա դրա ազդեցության վերաբերյալ Տիգրան Սարգսյանի նկատառումներով ու իրականացվող բարեփոխումների մասին նրա գնահատականով:

ՀՀ վարչապետը, չափազանց հաջող և ոգևորիչ համարելով Վաշինգտոն կատարած իր այցը, համոզվածություն է հայտնել, որ նոր էջ է բացվում հայ-ամերիկյան հարաբերություններում, և առկա ոգևորությունը նոր թափ կհաղորդի բարեփոխումներին.

«Ի դեմս ԱՄՆ-ի, մենք ունենք բարեկամ երկիր, որն անցած տարիներին էական օժանդակություն է ցուցաբերել Հայաստանին, և համոզված եմ, մեր հարաբերությունները լավ ապագա ունեն»,- ասել է Տիգրան Սարգսյանը` հանգամանորեն ներկայացնելով ԱՄՆ-ում ունեցած հանդիպումների, երկկողմ և տարածաշրջանային համագործակցության, ֆինանսական ճգնաժամի ու Հայաստանի վրա դրա հնարավոր ազդեցության վերաբերյալ քննարկումների արդյունքները:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հույս է հայտնել, որ Հայաստանը հաջողությունների կհասնի Թուրքիայի հետ հարաբերությունների, ԼՂ հակամարտության կարգավորման, բարեփոխումների արդյունավետ իրականացման, ինչպես նաև մարտի 1-2-ի հետ կապված խնդիրների հնարավորինս արագ լուծման գործում` միաժամանակ կարևորելով ժողովրդավարական հաստատությունների կայացման, օրենքի գերակայության հարցերը:

Դենիել Ֆրիդը հանդիպման ավարտին մեկ անգամ ևս ընդգծել է, որ Հայաստանը ԱՄՆ-ի համար կարևոր երկիր է, ինչի մասին են վկայում նաև ՀՀ վարչապետի վաշինգտոնյան այցի արդյունքները:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ