Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 22 նոյեմբերի 2002

Այսօր ՀՀ վարչապետն ընդունել է ԱՄՆ-ի ազգային ժողովրդավարական ինստիտուտի պատվիրակությանը‘ ԱԺԻ-ի ընտրական ծրագրերի գծով պատասխանատու Պատրիկ Մերլոյի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էին Պորտուգալիայի նախագահի քաղաքական խորհրդական Ֆերնանդո Մարկես դա Կոստան, Բեռլինի ներկայացուցիչների պալատի նախկին անդամ, խորհրդարանական աշխատանքի երկարամյա փորձ ունեցող Ալեքսանդր Լոնգոլիուսին և ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական ծառայության արտաքին գործերի, պաշտպանության ու առևտրի բաժնում Միջին Արևելքի գծով մասնագետ Կարոլ Միգդալովիչին, որը Կոնգրեսի անդամներին և հանձնաժողովներին աջակցում է նաև մեր երկրի ու տարածաշրջանի մի քանի այլ երկրների վերաբերյալ տեղեկատվության տրմադրմամբ։ ՀՀ վարչապետի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել մեր երկրում վերջերս անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ու առաջիկա նախագահական և խորհրդարանական ընտրությունների հետ կապված հարցերի։ Պրն Մերլոն հետաքրքրվել է ՏԻՄ ընտրություններում նկատված թերություններով, դրանց շտկման ուղղությամբ կառավարության նախատեսելիք քայլերով և նախորդ ընտրությունների համեմատ արձանագրված առաջընթացով։ Նա նշել է, որ իր ներկայացրած կազմակերպությունը նպատակ ունի մինչև առաջիկա ընտրությունները տեղում ծանոթանալ նաև նախընտրական վիճակին, փորձել հնարավորությունների սահմաններում օգտակար լինել Հայաստանի հասարակությանն ու իշխանություններին։ ԱԺԻ-ի ընտրական ծրագրերի գծով պատասխանատուն նշել է, որ առաջին անգամը չէ մեր երկրում և մինչ այս արդյունավետ համագործակցություն է ունեցել հայաստանյան քաղաքական ուժերի, այդ թվում‘ Հանրապետական կուսակցության հետ ու կարծում է, որ ընտրությունների հետ կապված փորձը, Հայաստան իր մի շարք այցելությունները, շփումները կնպաստեն այդ ոլորտում առկա խնդիրների լուծմանը‘ համատեղ ջանքերով։
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ