Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 16 հոկտեմբերի 2008


Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության ղեկավար Էնեկո Լանդաբուրուին և նրա գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին եվրոպական կառույցի հայաստանյան պատասխանատու Սեզարի Բարդինսկին, Հարավային Կովկասի և կենտրոնական Ասիայի վարչության պետ Վիկտոր Անդրես Մալդոնադոն և ՀՀ-ում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ Լուցենբերգերը:


Էնեկո Լանդաբուրուի խոսքով, ԵՄ և Հարավային Կովկասի երկրները, մասնավորապես Հայաստանը, թևակոխել են համագործակցության նոր ժամանակաշրջան: Նա առաջարկեց շարունակել ոչ միայն երկկողմ հարաբերությունները, այլև ձևավորել բազմակողմ գործակցության նոր հիմքեր: Պարոն Լանդաբուրուն վստահություն հայտնեց, որ ԵՄ և ՀՀ կառավարությունը կիսում են նույն արժեքները, և կայունություն, ժողովրդավարություն ու առաջընթաց արձանագրելու նպատակով անհրաժեշտ է խորացնել և արագացնել երկկողմ հարաբերությունների նոր մակարդակին անցնելու գործընթացը:


ՀՀ գործադիր իշխանության ղեկավարը հաստատակամություն հայտնեց շարունակել ոչ միայն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, այլև նոր առաջարկներին հավանություն տվեց: Էնեկո Լանդաբուրուի խոսքով, ԵՄ ցանկանում է լինել Հայաստանի և Հարավային Կովկասի երկրների արդիականացմանը նպաստող կողմ, երկխոսություն հաստատել Արևմտյան Եվրոպայի և Հարավային Կովկասի երկրների հետ, ԵՄ կարող է ավելի կարևոր դեր ստանձնել տարածաշրջանի համար, քանի որ դա կխթանի ժողովրդավարությանը:


Կողմերը քննարկեցին նաև Վրաստան- Ռուսաստան հայտնի գործողությունների ընթացքում Հայաստանի տնտեսության վրա բացասական անդրադարձը, Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ձեռք բերված որոշ պայմանավորվածությունների առումով նաև ԵՄ օժանդակության հարցը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրը:



 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ