Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 22 նոյեմբերի 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է ՌԴ մշակույթի նախարար Միխայիլ Շվիդկոյին։ Նշելով վերջին շրջանում Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունների ակտիվացումը, կողմերը կարևորել են նաև պատմական խոր արմատներ ունեցող հայ-ռուսական մշակութային կապերի զարգացումը‘ շուկայական հարաբերությունների նոր պայմաններում։ Պարոն Մ.Շվիդկոյը վարչապետին է ներկայացրել ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության հետ մշակված համագործակցության ծրագիրը։ Առաջիկա երեք տարիների համար նախատեսված այդ ծրագիրն ընդգրկում է մշակութային տարբեր խմբերի փոխայցելությունների, հյուրախաղերի, հրատարակիչների ու թարգմանիչների հանդիպումների, Մոսկվայում հայ և ռուս մտավորականության համաժողովի կազմակերպում, երկու պետությունների գրադարանային ֆոնդերի հարստացում, ՌԴ բուհերում գեղագիտական կրթություն ստանալու հնարավորությունների խթանում։ Նշվել է, մասնավորապես, համատեղ կինոարտադրության կազմակերպման կարևորությունը, որի վերաբերյալ ՀՀ և ՌԴ միջկառավարական Համաձայնագրի ստորագրմանն արդեն իսկ հավանություն է տվել ՌԴ կառավարությունը։ Նշելով, որ, ինչպես հայ և ռուս մշակույթների, այնպես էլ Հայաստանի և Ռուսաստանի մշակութային գործիչների միջև հարաբերությունները միշտ էլ եղել են ջերմ ու բարեկամական, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հավաստիացրել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է հնարավորինս աջակցելու երկուստեք մշակութային ծրագրերի իրականացմանը, հայ և ռուս մշակութային կապերի հետագա զարգացմանը։
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ