Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 13 հոկտեմբերի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Վաշինգտոնում շարունակվեց Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան համաժողովի նիստի բացման արարողությամբ: Միջոցառման առանցքում էր ֆինանսական ճգնաժամը, որի մասին երեք շաբաթ է, ինչ խոսում են ամերիկյան և միջազգային փորձագետներն ու ԶԼՄ-ները:

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Դոմինիկ Ստրաուս Քանի խոսքով, ֆինանսական ճգնաժամը չպետք է հանգեցնի զարգացող երկրներին հատկացվող օժանդակության կրճատման: Այս կարծիքը դարձավ պատվիրակությունների միջև քննարկումների և տարակարծությունների առարկա:

Այնուհետև ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունն այցելեց Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատուն, ուր հանդիպեց Ամերիկայի Հայկական համագումարի ղեկավարների և Ամերիկա-հայկական հասարակական հարաբերությունների կոմիտեի USAPAC ղեկավարների հետ: Վերջինս ընդամենը երկու տարի է գործունեություն ծավալում այլ հայկական լոբբիստական կազմակերպությունների հետ զուգահեռ, սակայն կառույցի ղեկավար Ռոս Վարթյանի խոսքով, այն դարձել է խոշորագույն հայկական միություններից մեկը ԱՄՆ-ում: Հանդիպման ընթացքում շոշափվեցին Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների և հայ-թուրքական հարաբերությունների թեմաները, ինչպես նաև ֆինանսական ճգնաժամի հարցը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նաև հանդիպեց ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ