Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

կիրակի, 12 հոկտեմբերի 2008

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպեց Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Դոմինիկ Ստրաուս-Քանի հետ: Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարը ԱՄՀ բարձրաստիճան պաշտոնյայի հետ քննարկեց համաշխարհային տնտեսական ճգնաժամի հիմնախնդիրը, նաև նավթի գների անկման միտումները և այս գործըթացների հնարավոր ազդեցությունը հայաստանյան տնտեսության վրա: Կողմերը շոշափեցին Երևանում ԱՄՀ ներկայացուցչի գրասենյակ հիմնելու հեռանկարը: Վերջինս, ըստ կողմերի միջև ձեռք բերված նախնական պայմանավորվածության, կօժանդակի Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: Ավելի վաղ նման առաքելությամբ ՀՀ է ժամանել նաև Համաշխարհային բանկի ներկայացուցիչը և Երևանը ՀԲ պատվիրակի հետ համատեղ աշխատանքը գնահատում է դրական և արդյունավետ: Կողմերը համաձայնեցին հարցին անդրադառնալ նաև նոյեմբերին, երբ Երևան կժամանի ԱՄՀ պատվիրակութունը:

ՀՀ վարչապետը անդրադարձավ նաև հայ-թուրքական հարաբերությունների թեմային՝ ընդգծելով, որ Հայաստանը չի առաջադրում նախապայմաններ Թուրքիայի Հանրապետությանը դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար, իսկ Անկարան հանդես է գալիս մի շարք նախապայմաններով:

Ավելի ուշ ՀՀ վարչապետը հանդիպեց Վրաստանի վարչապետ Լադո Գուրգենիձեի: Կողմերը հիմնականում անդրադարձան հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի նախապատրաստական աշխատանքներին, որ սպասվում է հոկտեմբերի 27-28-ին Թբիլիսիում: Գործընկերները շոշափեցին նաև տարածաշրջանային վերջին զարգացումների թեման:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ