Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 11 հոկտեմբերի 2008

Հոկտեմբերի 11-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Համաշխարհային բանկի հոլլանդական խմբի գործադիր տնօրեն Հերման Վայֆելսին: Ի դեպ, վերջինիս այս պաշտոնում փոխարինելու է Ռուդ Տրեֆերսը, ով նույնպես ներկա էր հանդիպմանը: Քննարկումների առանցքում էին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, վերջինիս հասունացումը Ռուսաստանում և հնարավոր անդրադարձը Հայաստանի տնտեսության վրա: Կողմերը քննարկեցին նաև վրաց-օսական ռազմական գործողություններից հետո հայաստանյան տնտեսությանը հասցված վնասի չափերը: Հերման Վայֆելսը փաստեց, որ չնայած աշխարհում հասունացող ճգնաժամին և դրա բացասական հետևանքներին՝ Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային խմբում ընդգրկված Հայաստանն ակնհայտ քիչ վնասներ կկրի և ըստ ՀԲ ու Արժույթի Միջազգային Հիմնադրամի կանխատեսումների, տնտեսական աճի ամենամեծ ցուցանիշն է ունենալու 2009թ-ի կտրվածքով՝ նշված խմբի մյուս երկրների համեմատ: Տիգրան Սարգսյանը հետաքրքրվեց Համաշխարհային բանկի դերով և առաջարկություններով այն երկրներին, որոնք աշխարհում ֆինանսական ճգնաժամի հետևանքների արդյունքում անխուսափելիորեն կարող են խնդիրներ ունենալ: Հերման Վայֆելսը նշեց, որ ՀԲ մուտք կգործի այն տարածքներ, որտեղ մասնավոր հատվածը նահանջելու միտումներ կդրսևորի:

Վրաստանի դեպքերին անդրադառնալով՝ ՀՀ վարչապետն ընդգծեց, որ կտրականապես դեմ է Վրաստանում իրավիճակի միակողմանի վերլուծությունների, քանի որ պատկերը խեղաթյուրված է լինում, երբ հաշվի չեն առնվում տարածաշրջանի բոլոր երկրների շահերը: Նա վերահաստատեց, որ Հայաստանը պատրաստ է մասնակցություն ունենալ ցանկացած տարածաշրջանային ծրագրի:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ