Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 21 նոյեմբերի 2002

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ Օրակարգում ընդգրկված մի շարք որոշումների նախագծեր վերաբերում էին տարբեր ոլորտների օրենսդրական կարգավորման բարելավմանը։ Մասնավորապես, գործադիրը հավանություն տվեց «Օտարերկրյա քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային Ժողով։ Օրինագծի նպատակը օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ ՀՀ օրենսդրության կատարելագործումը և այն միջազգային չափանիշներին համապատասխանեցնելն է։ Օրենքը կարգավորում է օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց‘ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու, այնտեղ գտնվելու, այդ ընթացքում նրանց իրավական վիճակի, տարանցիկ երթևեկելու, հանրապետությունից ելքի և այլ հարաբերությունները։ Շահագրգիռ նախարարություններին և գերատեսչություններին մեկ շաբաթ ժամկետ տրվեց քննարկման ժամանակ բարձրացված որոշ հարցեր առավել հանգամանորեն քննարկելու և առաջարկությունները նախագծում ընդգրկելու համար։ Այս օրինագծի հետ կապված, կառավարության անդամները հավանություն տվեցին նաև «Նոտարիատի մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքների նախագծերին։ Կառավարության անդամներն այսօրվա նիստում քննարկեցին նաև ՀՀ հարկային օրենսդրության մեջ փոփոխություններ պարունակող մոտ մեկ տասնյակ օրինագծերի փաթեթը։ Դրանում ներառված էին «Հարկերի մասին», «Շահութահարկի մասին», «Եկամտահարկի մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին», «Պարզեցված հարկի մասին», «Հաստատագրված վճարների մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքներում և Վարչական իրավախախտումների ու Մաքսային օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքների նախագծերը։ Կառավարությունը հաստատեց հարկային ծառայության տարբերանշանի ձևը և նկարագիրը ևս։ Հաշվի առնելով, որ կենսաթոշակառուների թվաքանակի աճի հետևանքով ՀՀ 2002 թ. պետբյուջեի «Սպայական անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովում» ծրագրով նախատեսված հատկացումները չեն ապահովում ՀՀ գլխավոր դատախազության դատախազների և քննիչների կենսաթոշակների վճարումը, գործադիրը որոշեց խնդրի լուծման նպատակով ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 39 մլն 700 հազար դրամ։ «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատեց ՀԱԷԿ-ի N2 էներգաբլոկի անվտանգության հիմնավորման հաշվետվության կառուցվածքին և բովանդակությանը ներկայացվող պահանջները։ Որոշում ընդունվեց պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպված պետական հիմնարկներին 2002 թ. ընթացքում ՀՀ պետբյուջեից հատկացումներ տրամադրելու վերաբերյալ։ Սահմանվեց, որ նշված հիմնարկներին‘ պետական գրանցման պահից, պետբյուջեով նախատեսված միջոցները տրամադրվում են «Ձեռնարկություններին ու կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ» հոդվածով, նրանց հետ կնքված համապատասխան պայմանագրերի հիման վրա։ Մեկ այլ որոշմամբ, գործադիրը հաստատեց «Գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը։ Կառավարության անդամները հավանություն տվեցին «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին, որով սննդամթերքի արտադրության բնագավառում առանձնացվում են պարզ ընթացակարգով լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները։ Օրակարգում ընդգրկված հարցերից գործադիրը հավանություն տվեց նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Նիդերլանդների Թագավորության կառավարության միջև տեխնիկական և ֆինանսական համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության միջև համագործակցության մասին» համաձայնագրերի, ինչպես նաև «Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացման ուղղությամբ միջազգային տրանսպորտի վերաբերյալ հիմնական բազմակողմ համաձայնագրում լրացումներ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկություններին։ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան, կառավարությունը որոշումներ ընդունեց Վահագն Զալինյանին ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավար, Վալտեր Մարությանին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար, Մասիս Բաղդասարյանին ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար, Ռուբեն Գևորգյանին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին։ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, որոշվեց ՀՀ բնապահպանության նախարարության «Պետական բնապահպանական փորձաքննություն» ՊՓԲԸ-ն վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Բնապահպանական փորձաքննություն» պետական ոչ առևտրային կազմակերպության։ Այլ որոշումներով, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հանրապետական անասնաբուժական լաբորատորիա» պետական հիմնարկը վերակազմակերպվեց «Հանրապետական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության, «Բույսերի կարանտինի ծառայություն» ՊՓԲԸ-ն կազմավորման միջոցով վերակազմակերպվեց պետական ոչ առևտրային կազմակերպության, իսկ «Բույսերի պաշտպանության հանրապետական կայան» պետական հիմնարկի վերակազմավորման միջոցով ստեղծվեց «Բույսերի պաշտպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն։ Մեկ այլ որոշմամբ, «Գյումրու N21 միջնակարգ դպրոց» և Գյումրու «Պրոտոն» վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպվեցին «Օյումջյան» միջնակարգ դպրոց-վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության։ «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը որոշումներ ընդունեց «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը, նույն նախարարության պետական սուրհանդակային գործակալության, ինչպես նաև տրանսպորտային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին։ Այլ որոշումներով հաստատվեցին նաև ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական պետական տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը։ «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործադիրը որոշում ընդունեց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին ներկայացվող պահանջների վերաբերյալ։ Մեկ այլ որոշմամբ ստեղծվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության կազմում գործող բույսերի կարանտինի պետական տեսչություն‘ հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով։ Նիստում գործադիրը հաստատեց ՀՀ ազգային անվտանգության նախարարության խորհրդանիշը և արձանագրային որոշում ընդունեց «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության դրոշի մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին հավանություն տալու վերաբերյալ։ «Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի կենսունակության վերականգնման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտությունից ելնելով, կառավարությունը որոշեց ընդունել այդ ձեռնարկության բաժնետոմսերը ձեռք բերելու վերաբերյալ շվեյցարական «Դենո» ընկերության առաջարկությունը‘ հաշվի առնելով, որ ընկերությունում ներգրավված անձնակազմի մեծ փորձը հանքարդյունաբերության ոլորտում և ֆինանսական ռեսուրսների առկայությունն ապահովում են անհրաժեշտ նախադրյալներ ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագրերն իրականացնելու համար։ Փոխանցվող բաժնետոմսերի դիմաց առաջարկվում է 1 մլն 250 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Կառավարությունը որոշում ընդունեց աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի իրականացման շրջանակներում պետական աջակցության միջոցով կառուցված պետական բնակարանային ֆոնդի բնակարանների բաշխման մասին։ Սահմանվեց, որ աղետի գոտու վերականգման համալիր ծրագրի իրականացման շրջանակներում պետական աջակցության միջոցով կառուցված պետական բնակարանային ֆոնդի բնակարանների բաշխումը իրականացնում են մարզպետները, համայնքների ղեկավարների կողմից հաստատված‘ աղետի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների հերթացուցակների համաձայն։ Նշված բնակարանները հատկացվում են սեփականության իրավունքով‘ մարզպետի և քաղաքացու միջև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պետական աջակցության ցուցաբերման պայմանագրի հիման վրա։ Նիստում առանձին որոշումներ ընդունվեցին բարեգործական որակված մի շարք ծրագրերի շրջանակներում իրականացվելիք փոխհատուցումների վերաբերյալ։
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ