Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 10 հոկտեմբերի 2008

Հոկտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն սկսեց աշխատանքային այցը Հազարամյակի Մարտահրավերներ կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն, դեսպան Ջոն Դանիլովիչի գրասենյակից:

Դեսպան Դանիլովիչը բարձր գնահատեց Հայաստանի Հանրապետության հետ համագործակցությունը և վստահություն հայտնեց, որ գործընկերությունը հայկական կողմի հետ կշարունակի զարգանալ: Իր հերթին վարչապետ Սարգսյանն անդրադարձավ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք կարևոր խնդիրների:

Վարչապետը ներկայացրեց ՀՀ Կառավարության առաջադրած հակակոռուպցիոն ծրագրի հիմնադրույթները, հարկային և մաքսային վարչարարությանը վերաբերող բարեփոխումները, խոսեց դրանց իրականացմանը նպաստող տեխնիկական աջակցության հնարավորության մասին:

                                             ***

Այնուհետև ՀՀ վարչապետը մեկնեց Սպիտակ Տուն, որտեղ առանձնազրույց ունեցավ ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնիի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները խոսեցին երկկողմ հարաբերությունների, դրանց զարգացման հեռանկարների և հնարավորությունների մասին, մտքեր փոխանակեցին տարածաշրջանի անվտանգության խնդիրների վերաբերյալ: Մասնավորապես խոսվեց հարավօսական հակամարտության արդյունքում Հայաստանի տնտեսությանը հասցված բացասական հետևանքների, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, նախագահ Գյուլի հայաստանյան այցի, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման և Հազարամյակի Մարտահրավերներ կորպորացիայի ծրագրերի իրականացման, համաշխարհային ֆինանսական ճգնաժամի մասին:

ՀՀ վարչապետը վերահաստատեց, որ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը անհրաժեշտ է իրականացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների միջոցով: Նա անթույլատրելի որակեց խնդրի լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից դուրս փոխադրելու փորձերը: Միաժամանակ վարչապետը շեշտեց, որ Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցային գործընթացը Մադրիդյան սկզբունքների հիման վրա: Այս առումով Տիգրան Սարգսյանը վտանգավոր համարեց այնպիսի հայտարարությունները, որոնք անդրադառնում են միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքին՝ անտեսելով ընդունված այլ սկզբունքները, ինչը սխալ պատկերացումներ ու սպասումներ է ձևավորում:

Անդրադառնալով վրացօսական հակամարտության հետևանքներին՝ ՀՀ Վարչապետը նշեց, որ հակամարտության հետևանքով Հայաստանի կրած նյութական վնասները կազմում են շուրջ 670 մլն ԱՄՆ դոլար` չհավաքագրված հարկերի ու հետաձգված ներդրումների տեսքով:

Կողմերը նաև քննարկեցին Թուրքիայի նախագահ Գյուլի Երևան այցի արդյունքները: Տիգրան Սարգսյանի հավաստմամբ, այցը դրական ազդակ կարող է հաղորդել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը: Միաժամանակ նա նշեց, որ այցից հետո ՄԱԿ-ի ամբիոնից նախագահ Գյուլի և և Ադրբեջանի արտգործնախարարի հնչեցրած հայտարարությունները որոշ մտահոգությունների տեղիք են տալիս: Ըստ Վարչապետի ՀՀ կառուցողական մոտեցումները ե՛ւ Հայաստանի ներսում, ե՛ւ արտասահմանում հաճախ ընկալվում են որպես բանակցային գործընթացում դիրքերի թուլացում, ինչը ճիշտ հակառակը` կառուցողական մոտեցում է և կոմպրոմիսի գնալու քաղաքական կամքի դրսևորում:

                                            ***

Համաշխարհային բանկի փոխնախագահ Շիգեո Կացուի հետ հանդիպման ընթացքում բազմաթիվ հարցեր էին քննարկվել, որոնց թվում էին Հայաստանում նոր ատոմակայանի, Հայաստանի հարավային ուղղությամբ երկաթգծի կառուցումը, Համահայկական բանկի ստեղծումը, ռազմավարական պաշարների ձևավորումը, Հայաստանում իրականացվող ապրանքաշրջանառությանը խոչընդոտող հարցեր:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև ավիափոխադրումների, կենսաթոշակային բարեփոխումների և Ռուսաստանում ֆինանսական ճգնաժամին վերաբերող հարցերը, հատկապես վերջինիս հնարավոր անդրադարձը Հայաստանի տնտեսության վրա:

Առանձին անդրադարձ եղավ Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման նպատակով վարկային գծի տրամադրման հնարավորությանը:

                                            ***

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Համաշխարհային բանկի կառավարող տնօրեն տիկին Նգոզի Օկոնջո-Իվեալայի հետ: Տիկին Օկոնջո-Իվեալան իր հիացմունքն արտահայտեց ՀԲ ծրագրերի իրականացման ընթացքում հայաստանյան կողմի ցուցաբերած հետևողականության և վճռականության առիթով: Նա վստահեցրեց, որ հայաստանյան գործընկերների փորձը բարեփոխումների իրականացման առումով անգնահատելի է:

Վարչապետ Սարգսյանը գերադասեց խոսել ոչ թե ձեռքբերումների, այլ առկա խնդիրների, ինչպես նաև ապագա գործողությունների մասին, քանի որ Հայաստանը նոր ծրագրերի իրականացման հետ միասին կանխատեսնում է նոր մարտահրավերներ: Օրինակ, ՀՀ Կառավարության կողմից իրականացվող հարկային և մաքսային բարեփոխումների ծրագրերը լուրջ մարտահրավերներ են պարունակում: ՀԲ կառավարող տնօրենը, իր փորձից ելնելով, համաձայնեց, որ նշված ոլորտների բարեփոխումները ցավալի են անցնում բոլոր ներգրավված կողմերի համար, բայց դա չի նշանակում, որ այդ փոփոխությոյւններն անհրաժեշտ չեն ժողովրդավարության սկզբունքների վրա հիմնված, քաղաքացիական հասարակություն կառուցելու համար: Տիկին Օկոնջո-Իվեալան վստահեցրեց, որ հարկային և մաքսային ոլորտների բարեփոխումներն անխուսափելիորեն պետք է իրականացվեն՝ կոռուպցիոն ռիսկերը նվազեցվելու և հասարակության սոցիալական ինտեգրումը ապահովելու նպատակով:

                                             ***

Օրվա վերջին հանդիպումը կայացավ ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ դեսպան Սյուզան Շվաբի հետ: Վարչապետը հարց ուղղեց դեսպանին, թե որ ոլորտներում կարելի է կնքել միջպետական պայմանագրեր, որպեսզի Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրա-տնտեսական հարաբերությունները դուրս գան նոր մակարդակի վրա: Տիկին Շվաբը նշեց, որ ԱՄՆ Առևտրի ներկայացուցչի գրասենյակը իրականացրել է Հայաստանի տնտեսության ուսումնասիրություն և ներկայումս պատրաստ է սկսել քննարկումներ` առևտրի ոլորտում նոր բիզնես գործիքներ գտնելու և տարբեր ծրագրեր իրականացնելու նպատակով: Դեսպան Շվաբն առաջարկեց ստեղծել աշխատանքային խումբ և քննարկումներ անցկացնել ԱՄՆ-ում փորձագետների մակարդակով: Վարչապետն ընդգծեց, որ առավել հետաքրքրական դաշտ կարող է հանդիսանալ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որտեղ վերջին տարիներին ԱՄՆ տարբեր ընկերություններ իրականացրել են լայնածավալ ներդրումներ:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ