Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 8 հոկտեմբերի 2008


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Մինչ օրակարգին անցնելը, վարչապետը կառավարության անդամների ուշադրությունը հրավիրել է կառավարության նախորդ նիստերից մեկում նախարարություններին և գերատեսչություններին տրված այն հանձնարարականի վրա, ըստ որի ՀՀ 2009թ. պետական բյուջեի նախագիծը պետք է ունենա ըստ մարզերի բացվածք: Ընդգծելով, որ հանրապետության նախագահի նախընտրական ծրագրում տարածքային համաչափ զարգացումը համարվել է գերակայություն, Տիգրան Սարգսյանը նշել է, թե այսուհետ կառավարության նիստերում պարբերաբար անդրադարձ է լինելու ՀՀ նախագահի նախընտրական ծրագրի հիմնարար դրույթներին` քայլ առ քայլ դրանց նպատակային ցուցանիշների կատարմանը հետևելու և դրված նպատակներին հասնելու համար: «Տարածքային համաչափ զարգացումը ամենակարևոր խնդիրներից մեկն է: ՀՀ 2009թ. պետական բյուջեի նախագծով մենք պետք է արդեն վստահ լինենք, որ դրական տեղաշարժեր կան, որոնք արդյունք են տալու մեր կառավարության գործունեության ամբողջ ժամանակահատվածի համար», - ասել է ՀՀ վարչապետը: Նա հայտնել է, որ հոկտեմբերի 22-ին ՀՀ կառավարությունում լսելու են բոլոր նախարարությունների կողմից հիշյալ հանձնարարականի կատարման վերաբերյալ հաշվետվություններ, ՀՀ 2009թ. պետական բյուջեի նախագիծը ըստ գերատեսչությունների` տարածքային կտրվածքով: Քննարկումներին մասնակցելու են բոլոր մարզպետները, և նախարարներն ու գերատեսչությունների ղեկավարները պետք է պատրաստ լինեն պատասխանելու մարզպետների հարցերին, թե տվյալ նախարարությունը կամ գերատեսչությունը որոշակի մարզերում ՀՀ 2009թ. պետական բյուջեով ի՞նչ միջոցառումներ է իրականացնելու:

Այնուհետ անցնելով օրակարգի հարցերի քննարկմանը, կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար միայն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ և միայն հրավերի հիման վրա դիմելու իրավունք ունեցող պետությունների ծագումով հայ և որոշակի կատեգորիայի այլ քաղաքացիների հատուկ պայմաններով ՀՀ մուտքի վիզա ստանալու կարգը: Որոշման ընդունումը կդյուրացնի ՀՀ կառավարության 2008թ. ապրիլի 4-ի N329-Ն որոշման հավելվածում նշված պետությունների ազգությամբ հայ, ինչպես նաև գործարար շրջանակների քաղաքացիների ՀՀ մուտքի վիզա ստանալու գործընթացը, որը կնպաստի հանրապետության ազգային, մշակութային, առևտրատնտեսական և այլ ոլորտների զարգացմանը:

Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոն հիմնելու մասին» փոխըմբռնման հուշագրի կնքման առաջարկությանը:

ՀՀ նախագահի 2007թ. հուլիսի 18-ի հրամանագրի համաձայն, կառավարությունը որոշել է կազմակերպել և ֆինանսավորել 2008թ. հոկտեմբերի 13-16-ը Հայաստանի Հանրապետությունում կայանալիք «Մենք հաղթանակի ժառանգներն ենք» խորագրով միջազգային ակցիան: Հանձնարարվել է ՀՀ պաշտպանության նախարարին` միջոցառումները նախապատրաստել և անցկացնել միջազգային ակցիայի անցկացման կազմկոմիտեի հաստատած ծրագրի համաձայն: Համապատասխան հանձնարարականներ են տրվել նաև ՀՀ արտաքին գործերի և առողջապահության նախարարներին, ՀՀ ԿԱ ոստիկանության պետին և ազգային անվտանգության ծառայության տնօրենին: Որոշմամբ ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդի հաշվին 47 մլն 280.2 հազար դրամ է հատկացվել` «Մենք հաղթանակի ժառանգներն ենք» միջազգային ակցիայի միջոցառումների ֆինանսավորման նպատակով: ՀՀ պաշտպանության նախարարին և ՀՀ քաղաքապետին հանձնարարվել է` ՀՀ ՊՆ-ին և Երևանի քաղաքապետարանին հատկացված գումարները տրամադրել համապատասխան կազմակերպություններին` նվիրաբերության պայմանագրերի հիման վրա:

ՀՀ 2008թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N1540-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2008թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 250 մլն դրամ է հատկացրել ՀՀ առողջապահության նախարարությանը: Հատկացված գումարից 100 մլն դրամը կտրամադրվի «Լ. Արեշյանի անվան Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ին` ծննդատան մասնաշենքի կապիտալ վերանորոգման և դրա նախագծանախահաշվային աշխատանքների իրականացման համար: 150 մլն դրամ կտրամադրվի «Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին` ընկերության մասնաշենքերի կապիտալ վերանորոգման և դրա նախագծանախահաշվային աշխատանքների իրականացման նպատակով: Հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարին` ապահովել եռամսյա ժամկետում «Կենտրոնացված կարգով դեղորայքի ձեռքբերում» ծրագրի շրջանակներում 399,995 հազար դրամի ինսուլինի ձեռք բերումը, ինչպես նաև «Մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության գծով պետական պատվեր» ծրագրի շրջանակներում` հղիների նախածննդյան և հետծննդյան ամբուլատոր-պոլիկլինիկական հսկողություն իրականացնող բուժանձնակազմի աշխատավարձի բարձրացումը 2008թ. հոկտեմբերի 1-ից:

Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդից 32 մլն 187 հազար դրամ է հատկացվել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը, որից 9 մլն 587 հազար դրամ` ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Դեսինի փողոցի N45 և 47, Պրոմեթևս փողոցի N28 և 49 հասցեներում գտնվող 4 անավարտ բազմաբնակարան շենքերն ավարտելու, 13 մլն 700 հազար դրամ` ՀՀ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Շիրազի փողոցի հարակից տարածքում գտնվող 9 անավարտ բազմաբնակարան շենքներն ավարտելու, ինչպես նաև 8 մլն 900 հազար դրամ ` ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի Շիրակացու փողոցի N 5 հասցեում գտնվող վթարային բազմաբնակարան շենքը վերակառուցելու համար անհրաժեշտ նախագծանախահաշվային աշխատանքներն իրականացնելու նպատակով:

ՀՀ 2008թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N1540-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը` ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրատվությամբ իրականացված մրցույթների արդյունքում տնտեսված միջոցներից 282 մլն 987.8 հազար դրամ է հատկացրել` ՀՀ 2009թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերում գնագոյացման նորմերի ներդրման, շինանյութերի վերջին գնաճերի կիրառման համար այդ փաստաթղթերի լրամշակման աշխատանքների կատարման նպատակով:

Կառավարությունը հավանություն է տվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Նախագծով առաջարկվում է հանել օրենքի 28-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ նախադասությունը, որի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ ազգային փոքրամասնությունների լեզուներով հատուկ ծրագրերի և հաղորդումների հեռարձակման հնարավորության սահմանափակումը վերացնելու անհրաժեշտությամբ: Առաջարկվում է նաև օրենքի 59-րդ հոդվածի վերջին մասի 2-րդ նախադասության (որը վերաբերում է լիցենզիայի գործողության ժամկետին) «հեռուստաընկերությունների» բառը փոխարինել «հեռուստառադիոընկերությունների» բառով:

Նիստում գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 4-ի «Էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոնների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» N 1596-Ն և «Էլեկտրոնային թվային ստորագրության հավատարմագրված հավաստագրման կենտրոնների մատյանը (ռեգիստրը) վարելու կարգը հաստատելու մասին» N 1597-Ն որոշումներում, որի համաձայն դրանց հավելվածները հաստատվել են նոր խմբագրությամբ: Նշվել է, որ կատարված փոփոխությունները կոչված են խթանելու ՀՀ պետական մարմիններում էլեկտրոնային ստորագրության կիրառման գործընթացը, ինչը ՀՀ կառավարության կողմից որդեգրված քաղաքականությամբ կարևորվող` ՀՀ-ում էլեկտրոնային կառավարության համակարգի ներդրման մեկնարկային բաղադրիչներից է: Հիշյալ որոշումներից առաջինում կատարված փոփոխությունները հնարավորություն են ստեղծում ՀՀ-ում հավատարմագրման հիմք ընդունել միջազգային ճանաչում և վստահություն ունեցող սերտիֆիկացիոն կազմակերպությունների կողմից տրամադրված հավատարմագրերը, ինչպես նաև խթանել էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման որակյալ ծառայություններ մատուցող և միջազգային ճանաչում ունեցող հավաստագրման կենտրոնների մուտքը հայաստանյան շուկա: Երկրորդ որոշման հավելվածում կատարված փոփոխություններով հնարավորություն է ստեղծվում լիազոր մարմնի համար` հավատարմագրված հավաստագրման կենտրոնների մատյանը վարել և վերջինիս հրապարակայնությունն ապահովել ժամանակակից` էլեկտրոնային միջոցներով:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, ՀՀ կառավարությունը որոշել է ՀՀ նախագահին սպասարկող օդանավի տեխնիկական զննման, հենասարքերի փոխարինման և տեխնիկական սպասարկման հիմնական աշխատանքներն իրականացնելու նպատակով ՀՀ նախագահի աշխատակազմին հատկացնել`1021100.0 եվրոյին համարժեք դրամ` ՀՀ 2008թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է «ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում եկամուտների ու ծախսերի գումարներն ավելացնել 1 մլրդ 609 մլն 489.4 հազար դրամով: Համապատասխան փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N1540-Ն որոշման հավելվածներում: ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդից վերոհիշյալ գումարի չափով` 1 մլրդ 609 մլն 489.4 հազար դրամ է հատկացվել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը` «Հայկական երկաթուղի » ՓԲԸ-ին տրամադրված ՀԲ-ի վարկի և դրա օգտագործման դիմաց հաշվարկված տոկոսները ներելու, ինչպես նաև 2001թ. «Տասիս» ծրագրի շրջանակներում բնաիրային տեսքով ստացված դրամաշնորհը (օպտիկամանրաթելային մալուխ և նրա տեղադրման սարքավորումներ) որպես եկամուտ ձևակերպելու հետևանքով առաջացած հարկային պարտավորությունները մարելու նպատակով, նշված ընկերությանը տրամադրելու համար: Հանձնարարվել է ՀՀ տրասնպորտի և կապի նախարարին` հիշյալ գումարը լուծարվող «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ին տրամադրելու համար վերջինիս լուծարման հանձնաժողովի հետ կնքել նվիրաբերության պայմանագիր:

Նիստում ընդունված որոշումներից մեկը վերաբերել է ՀՀ կառավարության 2001թ. սեպտեմբերի 24-ի N895 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելուն` «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ 2008թ. մայիսի 19-ի ՀՕ-68-Ն օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով: Հաշվի է առնվել, որ հիշյալ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված աղյուսակի` «երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպում» լիցենզավորման գործունեության տեսակին վերաբերող 16-րդ բաժինը շարադրվել է նոր խմբագրմամբ:

Մեկ այլ որոշմամբ գործադիրը 2008թ. իր պահուստային ֆոնդից 3 մլն դրամ է հատկացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը` «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից 2009թ. պետական գնումների գործընթացի նախապատրաստման միջոցառումների իրականացման նպատակով:

ՀՀ 2008թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N1540-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2008թ. իր պահուստային ֆոնդից 30 մլն 723.9 հազար դրամ է հատկացրել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը` վերջինիս 2008թ. բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով:

Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդի հաշվին, 29,5 մլն դրամ է հատկացվել նաև ՀՀ Արմավիրի մարզպետարանին` Վաղարշապատ քաղաքի Ներսիսյան վարժարանի 4 հարկանի հանրակացարանային մասնաշենքի ընդհանուր օգտագործման սանհանգույցների հիմնանորոգման և դրա համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով:

«Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքին համապատասխան և Ստանդարտացման միջազգային կազմակերպությանը (ԻՍՕ) ՀՀ-ի անդամակցության ապահովման նպատակով, գործադիրը հանձնարարել է ՀՀ ֆինանսների նախարարին` ՀՀ կառավարության 2008թ պահուստային ֆոնդից 28010 շվեյցարական ֆրանկին համարժեք դրամ հատկացնել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը` Ստանդարտացման միջազգային կազմակերպության 2008թ. անդամակցության վճարի մուծման նպատակով: Որոշմամբ հանձնարարվել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարին` ապահովել հիշյալ անդամավճարների վճարումը ԻՍՕ-ի կանոնադրությամբ սահմանված կարգով և ժամկետում` վճարումը կատարել տարեկան 2 անգամ, առաջին վճարումն իրականացնելով առաջին եռամսյակում, երկրորդ վճարումը` երրորդ եռամսյակում:

Նիստում կառավարությունը հավանություն է տվել «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Որոշումն ընդունվել է` օրենքի կատարելագործման և դրա կիրառման ընթացքում ի հայտ եկած մի շարք կարևորագույն իրավահարաբերությունների հստակեցման նպատակով: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերում պետական կառավարման ոլորտի աշխատանքային ստաժի չափանիշի ընդգրկման ժամկետը 2009թ. հունվարի 1-ից երկարաձգել մինչև 2015թ. հունվարի 1-ը` քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթներին քաղաքացիների մասնակցությունը չսահմանափակելու համար:

Ղեկավարվելով «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածով` կառավարությունը որոշել է անհետաձգելի համարել «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

«Իրավական ակտերի մասին» և «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, գործադիրը լրացումներ և փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2004թ. մայիսի 27-ի N944-Ն որոշման մեջ` ՀՀ օդանավակայաններում իրականացվելիք ավիացիոն անվտանգության միջոցառումները Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի N17 «Անվտանգություն» հավելվածով սահմանված դրույթներին համապատասխանեցնելու նպատակով:

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է լուծարել «Գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի` գիտատեխնիկական տեղեկատվությունը մատչելի դարձնելու հետ կապված գործառույթները կիրականացվեն ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության միջոցով: Որոշմամբ լուծարված ՊՈԱԿ-ին ամրացված գույքը հանձնվել է «ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ