Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 19 նոյեմբերի 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մասնակցել է ՀՀ կառավարության ընդունելությունների տանը բացված «Աղքատության վիճակագրական մոնիթորինգ հետխորհրդային տարածաշրջանում» գիտաժողովին։ Գիտաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է. «Հայաստանի կառավարությունը կարևորում է գիտաժողովի թեման, քանզի այն այսօր հրատապ է ոչ միայն հետխորհրդային տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում։ Միջազգային հանրությունն ամենաբարձր մակարդակով այս տարի Յոհաննեսբուրգում անդրադարձավ աղքատությանը՝ որպես համաշխարհային հիմնախնդրի։ Պետությունները, համաշխարհային գիտական միտքը լծվել են աղքատության հիմնախնդրի լուծմանը և այդ բնագավառում արդեն ձեռք է բերվել ջանքերը համակարգելու համաձայնություն։ Նման համագործակցության վառ օրինակ է այս գիտաժողովը, որը հնարավոր եղավ իրականացնել ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության, ՊԱԴԿՕ կազմակերպության և Հայաստանի սոցիալական բարեփոխումների ծրագրի ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ։ Չափազանց կարևոր է կառավարությունների քաղաքական կամքը աղքատության հիմնախնդիրը լուծելու ուղղությամբ։ Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն արդեն ձեռնամուխ է եղել հասարակության լայն խավերի մասնակցությամբ Հայաստանում աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի մշակմանը, որի նախագիծը ներկայումս գտնվում է վերջնական լրամշակման փուլում։ Հուսով ենք, որ դրա հաստատումով մեր երկրում իրագործվող բոլոր ծրագրերն առաջին հերթին միտված են լինելու աղքատության հիմնախնդիրների լուծմանը։ 2003 թ.-ի պետական բյուջեի նախագծում կառավարությունն այդ խնդիրներն արդեն որոշակիորեն նախատեսել է։ Ծրագրի նախագծի շատ դրույթներ, մեր պատկերացմամբ, սերտորեն կապված են հետխորհրդային տարածաշրջանի երկրներում առկա աղքատության հաղթահարման հիմնախնդիրների հետ։ Այս առումով, ողջունելի է հետխորհրդային տարածաշրջանում աղքատության վիճակագրական մոնիտորինգի ոլորտում ևս համագործակցությունը, ինչն անպայման կնպաստի աղքատության մասին տարբեր երկրներում ձևավորված տարբեր պատկերացումները և աղքատության մոնիտորինգի համար անհրաժեշտ ցուցանիշները համադրելուն‘ այդ երևույթի դեմ պայքարն ավելի համախմբված և արդյունավետ դարձնելու նպատակով։ Աղքատության դեմ պայքարում քաղաքական վճիռների համար հիմք հանդիսացող վիճակագրական տեղեկատվության համընդգրկունությունը և որակը մեծապես կախված են վիճակագրական գիտական մտքի զարգացումից և այդ ոլորտում ձեռք բերված փորձի փոխանակումից։ Վիճակագիրները դեռևս անելիքներ ունեն աղքատությունը բնութագրող առավել էական և ազդեցիկ գործոնների բացահայտման գործում, որոնց նկատմամբ էլ կառավարությունները և հասարակությունները կարողանան կառուցել իրատեսական քաղաքականություններ‘ դրանց հիմքում դնելով առավել գործնական լծակներ և գործիքներ։ Սա, թերևս, այն ուղին է, որով հնարավոր կդառնա անցումային երկներում, և ոչ միայն դրանցում, հաղթահարել վստահության ճգնաժամերը և ուղի հարթել արդար ժողովրդավարական ու տնտեսական զարգացման համար։ Գիտաժողովից ակնկալում եմ բարձրացված խնդիրների լուծմանը նպաստող արդյունավետ աշխատանք և դրա համար՝ մաղթում հաջողություն»:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ