Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 15 նոյեմբերի 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի հարցերով Կանադայի պետական քարտուղար Գար Նութսոնին — նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Կանադայի խորհրդարանի կողմից հայկական ցեղասպանության ճանաչման, կանադահայ համայնքի նկատմամբ բարեհաճ վերաբերմունքի համար: Նշելով Հայաստանի ու Կանադայի միջև քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, տարածաշրջանային հիմնախնդիրների լուծման մասնավորապես Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Կանադայի ունեցած արդյունավետ դերը, Անդրանիկ Մարգարյանը կարևոր է համարել նաև հայ-կանադական տնտեսական հարաբերությունների հետագա ակտիվացումը։ Որպես դրա ուղիներից մեկը, վարչապետը նշել է միջկառավարական տնտեսական հանձնաժողովի ստեղծումը, որը հնարավորություն կտա կանոնակարգելու երկկողմ տնտեսական կապերը, պայմաններ ստեղծելու նաև մասնավոր հատվածի գործարար շփումների աշխուժացման համար։ Կանադայի պետքարտուղար պարոն Նութսոնն իր խոսքում ողջունել և մեծապես գնահատելի է համարել Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը, ինչը հնարավորություն է տալիս առավել ակտիվացնելու և խորացնելու երկու երկրների տնտեսական հարաբերությունները։ Նա նշել է, որ հավանաբար հաջորդ աշնանը կայանալիք իր երկրորդ այցը լինելու է ավելի գործնական թե՛ պատվիրակության կազմի, թե՛ իրականացվելիք ծրագրերի տեսակետից։ Անդրադառնալով տարածաշրջանային հիմնախնդիրներին, պարոն Նութսոնն ընդգծել է, թե ինքը համակված է լավատեսությամբ‘ մասնավորապես ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու խնդրում, որի համար, ըստ նրա, անհրաժեշտ է համատեղել համբերությունն ու կամքը։
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ