Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 3 հոկտեմբերի 2008

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:

Հանձնաժողովը քննարկել է 11 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են` ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացվող «Աջակցություն Խոր Վիրապ պետական արգելավայրի կառավարմանը» և «Աջակցություն «Դիլիջան» ազգային պարկում էկոկրթության և էկոտուրիզմի զարգացմանը», «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող` «ՀՀ Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղի դպրոցի մասնաշենքի ջեռուցման նախագծում», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության համակարգի համար շտապ օգնության ավտոմեքենաների ներմուծում», «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի «Ա» մասնաշենքի տանիքի վերանորոգում» և «Հեռուստամարաթոն-2008» համերգների կազմակերպում» ծրագրերը:

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հիմնարար գիտական գրադարան» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրի նպատակն է հնատիպ և հազվագյուտ գրքերի թվայնացումը, իսկ «Մատենադարան» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի նպատակը` Մատենադարանի նոր մասնաշենքի կառուցումը:

Նիստում հաստատվել են նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գրատների համակարգի կահույքի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում», «Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Կոտայքի մարզի Գառնի գյուղի խմելու ջրի ջրագծի կառուցում», «Գևորգ Ա. Մոմջյան» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` «Հայ և արաբ ժողովուրդների բարեկամության հուշարձանի կառուցում» ծրագրերը:

Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ